ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենտրոնական բանկը «Varks.am»-ի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ կենտրոնական բանկ «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն ձևավորվել է Կազմակերպության լուծարային հանձնաժողովը, որին այսուհետ կարող եք հասցեագրել Ձեր դիմում-բողոքները կամ պարզաբանել Ձեր պարտավորությունների վերաբերյալ բոլոր հարցերը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ հարցերի առնչությամբ, լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով քաղաքացիներին հուզող հարցերին:

Լուծարային հանձնաժողովի հայտարարություններին կարող եք ծանոթանալ` այցելելով https://varks.am կայքի նորություններ բաժին

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Լուծարային հանձնաժողով՝ զանգահարելով (012) 700 000 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Լուծարային հանձնաժողովի կողմից վարկառուների վերաբերյալ մինչ օրս արված հայտարարությունների հետ կարող եք ծանոթանալ ստորև՝

31.03.2020թ

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»:

02.04.2020թ

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունն այստեղ։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ռեժիմում գտնվելու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված դիմում-բողոքների մեծ քանակը, սույն հայտարարությունը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված Կազմակերպության հետ կապված դիմում-բողոքների հրապարակային պատասխան (այն դիմումների կապակցությամբ, որոնք ներկայացվել են արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մինչ 03.04.2020թ. ներառյալ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: