Խոակին Կապառոս. Մանրամասնորեն վերլուծում ենք Հայաստանի հավաքականի խաղերը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային հանդիպումները, զրուցել նրանցից մի քանիսի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարզացրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է իր կատարած աշխատանքի և ապագա ծրագրերի մասին.
-Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: Որո՞նք են ձեր գլխավոր եզրահանգումները:
-Դիտել եմ հավաքականի վերջին հանդիպումները, այժմ գնահատում և վերլուծում ենք բոլոր ֆուտբոլիստներին անհատապես: Իմ օգնական Լուսիանոն ինձ համար տեսանյութեր է պատրաստում: Մենք վերլուծում ենք թիմի բոլոր գործողությունները՝ խաղը տարբեր օղակներում, դրանց միջև համագործակցությունը, ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները տարբեր դիրքերում և խաղի այլ բաղկացուցիչներ:
-Նախորդ շրջափուլում մեր հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ, ի՞նչն էր ընկած այդ հաջողության հիմքում:
-Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում:
-Խաղային ո՞ր օղակները բարելավման կարիք ունեն:
-Երևում է, որ տղաները տեխնիկապես լավ են պատրաստված: Շատերը բարձրակարգ առաջնություններում են հանդես գալիս: Մենք լավ հավաքական ունենք, սակայն կատարելագործվելու տեղ միշտ կա: Հիմա մենք մանրամասնորեն վերլուծում ենք հավաքականի բոլոր խաղերը և ֆուտբոլիստներին, որպեսզի հասկանանք՝ ինչի կարող ենք հավակնել:
-Մեր թիմը շատ ավելի լավ է խաղում ուժեղ մրցակիցների դեմ, և հաճախ դժվարություններ է ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Կարծում եմ` դա պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և որ բոլոր խաղերը, նույնիսկ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակչի:
-Իսպանիայում մշտապես աչքի եք ընկել երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու ունակությամբ: Պատրաստվո՞ւմ եք թարմացնել հավաքականի կազմը՝ ընդգրկելով նաև երիտասարդ ֆուտբոլիստների:
-Մենք մշտապես կապի մեջ կլինենք տարիքային տարբեր հավաքականների մարզիչների հետ և միասնաբար կաշխատենք գլխավոր թիմի համար համապատասխան ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ: Այժմ ես աշխատում եմ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որն ինձ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է տրամադրում և պատրաստում տեսանյութեր: Երբ մրցաշարերը վերսկսվեն, արդեն անձամբ կդիտենք նրանց ելույթները:
-Իսկ կա՞ն թեկնածուներ, ովքեր նախկինում չեն կրել հավաքականի մարզաշապիկը, կամ տևական դադարից հետո կրկին կհրավիրվեն հավաքական:
-Մենք հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունենան միանալ հավաքականին և պաշտպանել մեր թիմի պատիվը:
-Հասցրե՞լ եք շփվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Ո՞ւմ հետ և ի՞նչ հարցեր եք քննարկել:
- Կցանկանայի բոլորի հետ անձամբ զրուցել, սակայն հանգամանքները թույլ չտվեցին: Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, նրա խաղը բազմիցս դիտել եմ: Համոզվեցի, որ ոչ միայն տաղանդ և խաղային շատ բարձր որակներ ունի, այլև մարդկային հիանալի հատկանիշներ: Նա առաջնորդ լինելու կարողություն ունի, նվիրված է իր երկրին և հավաքականին ու խանդավառված է մեր նոր նախագծով:
Այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ կարող են միանալ․ օրինակ, խոսել եմ Արշակ Կորյանի հետ, որը նույնպես շատ ոգևորված է հավաքականում հանդես գալու հնարավորությամբ: Նա նշեց, որ նախկինում ևս ցանկացել է միանալ հավաքականին, սակայն «լեգեոներների» հետ կապված խնդիրը մշտապես խոչընդոտ է հանդիսացել:
-Ձեր մարզչական շտաբն արդեն հայտնի՞ է։
-Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մազիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի:
այլ նյութեր այս թեմայով
- ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների տարվա առաջին վարկանիշային աղյուսակը Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։
- Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:
- Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ «Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասաց Լպուտյանը։
- ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի Քաղաքային մարզադաշտի շինարարությունը Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին:
- Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝...
-
11:32
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
-
11:31
ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում
-
11:11
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան
-
11:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 172216-ի
-
10:39
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
-
10:06
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
-
09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:15
Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ
-
18:09
Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
-
15:02
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. Արմեն Սարգսյան
-
14:14
15։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
-
13:51
Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա զինամթերքի վնասազերծում
-
12:19
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ
-
10:20
Լարսի ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար ավտոմեքենա
-
10:06
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել
-
09:55
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին
-
09:34
Անառակի կիրակի
-
21:29
Ալիևի ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր
-
19:58
Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին
-
19:47
Կա մի հարց՝ մենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ