ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությունը 25 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին

ՀՅԴ Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի քարտուղար Մայք Պոմպեոյին, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը 25 մլն դոլարի օգնություն տրամադրի Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի կայքից։

Պետդեպին ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի համակարգող Րաֆֆի Համբարյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել պետդեպին՝ ավելի վաղ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 1,1 մլն դոլարի օգնություն տրամադրելու համար:

Րաֆֆի Համբարյանը կոչ է արել Կոնգրեսի կողմից Հայաստանին հատկացվող օգնության փաթեթից 25 մլն դոլարը վերահասցեավորել որպես COVID-19 պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Հաայստանին հատկացվող օգնություն՝ որը կուղղվի անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, տեխնիկական աջակցությանն ու ռիսկային ընտանիքներին աջակցությանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
17°  27° 
03.06.2020
15°  28° 
04.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: