ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անտեղյակության կամ դրա իմիտացիայի կայուն սինդրոմ

mamul.am

 Կորոնավիրուսի համաճարակի տարածման արդյունքում Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո առաջին անհրաժեշտության մթերքների գների ավելացման մասին ահազանգերը բազմաթիվ են:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.2%, յուղերի և ճարպերի՝ 0.3%, ծխախոտային արտադրատեսակների՝ 0.6%, ալկոհոլային խմիչքի 1.9% գնաճ: Առանձին ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ թանկացող ապրանքների ցանկը համալրվել են նաև այնպիսիքով, որոնց նկատմամբ պահանջարկն ուղիղ համեմատական գծով աճեց մարդկանց տեղաշարժի սահմանափակման որոշումով: Գների աստղաբաշխական աճով են «փայլում» հատկապես այն մթերքները, որոնք, տարատեսակ լուրերի համաձայն, իբրև թե բուժում կամ կանխարգելում են կորոնավիրուսը: Գուցե ստեղծված իրավիճակի պատճառի զգալի մասը սպառողի վարքագիծն է, սակայն դա չի նշանակում, որ պատկան մարմինն այդտեղ անելիք չունի, հատկապես, որ ունի հստակ կարգավորիչ գործառույթ:

Խոսքն իհարկե վերաբերում է Էկոնոմիկայի նախարարությանն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեին (ՏՄՊՊՀ):

Վերջինս այս ընթացքում հանդես եկավ տարբեր հայտարարություններով` սկսած առաջին անհրաժեշտության շուրջ 44 անուն ապրանքատեսակ հսկողության տակ առնելու մասին, մինչև ընդհուպ այնպիսի հայտարարությամբ, համաձայն որի գների կարգավորումը կառույցի իրավասության ներքո գտնվող խնդիր չէ:

Եթե անգամ թողնենք այս երկու իրարամերժ հայտարարությունները, ապա մի փաստ անհերքելի է. շուկայում մրցակցային չարաշահումները հաստատ ՏՄՊՊՀ իրավասության ներքո են: Մինչդեռ շուկայի ամենաանզեն ուսումնասիրությունն անգամ թույլ է տալիս նկատել, որ Երևանի որոշ խոշոր սուպերմարկետներում գների նույն աճը չի նկատվում, ինչ ավելի փոքր մթերային խանութներում: Եթե անգամ սպառողն իր վարքագծով մեղավոր է որոշակի թանկացումների հարցում, ո՞վ է այս խնդրի մեղավորը և, որ ավելի կարևոր է` ո՞վ է խնդիրը կարգավորելու պատասխանատուն:

Իրավիճակի` պատկան մարմինների վերահսկողությունից դուրս գտնվելու մասին առավել ակնհայտ է դառնում, երբ օրինակ Էկոնոմիկայի փոխնախարարն ապրիլի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնում է, որ հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ: Ցավոք, էկոնոմիկայի փոխնախարարը գտնվում է տոտալ անտեղյակության մեջ, քանի որ իր կողմից արված հայտարարության պահին, արդեն տասը օր է` ինչ առաջին ահնրաժեշտության որոշ ապրանքատեսակներ թանկացել են:

Սա հերթական իրավիճակն է, երբ արագ ու անհրաժեշտ արձագանքը զավեշտի աստիճան ուշանում է` ստեղծելով կառավարման մարմինների կողմից անտեղյակության կամ դրա իմիտացիայի սինդրոմի տպավորություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: