ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲ

Հայաստանում գնաճը կկայունանա 4 տոկոսի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, հաղորդում է Sputnik-ը։
ԿԲ–ն այսօր 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի։
«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը ՀՀ–ում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12–ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել։ Կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում։ Ուստի գործընկեր երկրների ԿԲ–ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,– ավելացրեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ–ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են։
«2023 թ. երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։ Բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի ուշ է ճշտգրտվում։ ՀՀ ԿԲ–ն համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,– վստահեցրեց Գալստյանը։
Նրա խոսքով` տնտեսական աճը 2023 թ. կկազմի 6 տոկոս. Կենտրոնական բանկը, շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված, աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացրել է։
Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների գներին, ապա ԿԲ նախագահի վստահեցմամբ, դրանք ավելի կտրուկ են նվազում, քան կանխատեսվում էր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: