ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կարտահանձնի Հայաստանի ԱԺ նախկին պատգամավորին

rus.bg

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հայաստանցի գործընկերների հարցումը ավազակությանը մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան,  РИА Новости-ին հայտնել են գերատեսչությունում։

Նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

Մարտին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։

«ՀՀ գլխավոր դատախազության հարցումը նրան փոխանցելու մասին ներկայացվել է ՌԴ դատախազություն միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ։ 2020 թվականի մարտի 19-ին ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազության հայցը Սարգսյան Լ․Հ․-ին հանձնելու մասին՝ նրան մեղասգրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով», - նշված է գերատեսչության պատասխանում։

Սարգսյանը եղել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20200408/22656804/levon-sargsyan-alraxaci-lyovik-artahandznel-hayastan.html


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: