ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ․ հայտարարություն

Tert.am

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է, որ ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերը ներգրավված են եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում և հրապարակումներում «Տարոն- Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին․

Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։

Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։

Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով և ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: