Հայաստանի իշխանությունը չի կարողանում ճիշտ գնահատել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները
Հայաստանի Ազգային ժողովի և իշխող խմբակցությամբ արդյունավետության գնահատման համար Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին հղում կատարելը մի քանի առումով կոռեկտ չէ:
Ապրիլի 6-ին տեղի ունեցած ուղիղ եթերով հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր ԱԺ-ի և մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրա պաշտոնական հիմնավորումը հետևյալն է, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ և ժամանակակից պայմանների ավելի համապատասխան խորհրդարան ձևավորելու: Ինչ պայմաններ էին փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից: Աշխարհում ըստ էության վեջին 1,5 տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում տեղի էին ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ և ձևավորվել էր ավելի երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդավարությունը»:
Առաջին հերթին, Հայաստանի օրենսդիր մարմնի արդյունավետությունը չի գնահատվում որևէ այլ երկրում, առավել ևս՝ Ադրբեջանում, տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներով:
Երկրորդը, երիտասարդացման պատրվակով Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորների ճնշող մեծամասնությունը պահպանեց իր աթոռները: Այսինքն, ոչ մի երիտասարդացում տեղի չունեցավ, քանի որ իրական նպատակը երիտասարդացումը չէր, և Հայաստանի ղեկավարը պիտի որ դա արդեն գիտակցած լիներ:
Ավելին, Ադրբեջանն այս ընտրություններով փորձեց լուծել նաև որոշակի հարցեր Արցախյան հակամարտության համատեքստում՝ միջազգային հանրության կողմից ճանաչվող ընտրություններով ձևավորել «ԼՂ ընտրված ներկայացուցիչ», այդ ներկայացուցչին, ով «ԼՂ ադրբեջանական համայնք» արհեստածին միավորի ղեկավարն է, աշխատանքի միջազգային հարթակներ ստեղծել, ներգրավվել նրան միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակություններում և այլն: Եվ այդ ամենը տեղի ունեցավ այս հարցում Հայաստանի իշխանության անտարբեր և ոչ հետևողական քաղաքականության, թույլ տրված թերացումների ներքո:
Եվ երրորդը, անկախ Հայաստանի և հատկապես վարչապետի համար ՀՀ ԱԺ 2018թ. ընտրությունների նշանակությունից՝ դրանք տարածաշրջանի և առավել ևս աշխարհի մասշտաբով ամենակարևոր իրադարձությունը դժվար է համարել: Առավել ևս, երբ տարածաշրջանում միաժամանակ մի քանի հակամարտություններ են ընթանում, պարբերաբար ուժերի հարաբերակցության վերաձևում է արձանագրվում և այլն:
Ադրբեջանն ուներ արտահերթ ընտրություններ անցկացնելու բազմաթիվ պատճառներ, որոնց մասին շատ է խոսվել, և Հայաստանում ԱԺ ընտրությունները կարող են միայն դրանցից մեկը, և ոչ առաջնայինը, լինել:
Հարևան երկրում և, ընդհանրապես, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ճիշտ գնահատումը երկրի արտաքին քաղաքականության պլանավորման կարևորագույն նախապայմաններից է, որն ինչպես բազմիցս համոզվում ենք, այսօր Հայաստանի իշխանությունը դժվարանում է իրականացնել:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
