ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիայում ԵԽԽՎ-ին կոչ են արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Շվեդ խորհրդարանականները ԵԽԽՎ-ին կոչ են արել վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով պատգամավորներ Կերսթին Լունդգրենի և Մագնուս Էկի ներկայացրած փաստաթղթին։

Հեղինակները նշել են, որ Շվեդիայի կառավարությունը կողմ է քվեարկել ԵԽ նախարարների կոմիտեի գործող կանոնների փոփոխությանը, որից հետո Ռուսաստանը կրկին սկսել է աշխատանքները ԵԽԽՎ-ում:

Լունդգրենն ու Էկը կարծում են, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերացում:

Նրանք վստահ են, որ ԵԽ-ում իր գործունեությամբ Մոսկվան ձգտում է «լեգիտիմություն տալ իր գործողություններին», ինչպես նաև նպատակ ունի «անտեսել կազմակերպության և այլ միջազգային հաստատություններում ընդունված որոշումները»:

Դրանից ելնելով՝ պատգամավորները կոչ են արել վերսկսել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: