ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը չի ընդունել ներքին գործերի նախարարի՝ կորոնավիրուսի ֆոնին ներկայացրած հրաժարականը

Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել երկրի ներքին գործերի  նախարար Սուլեյման Սոյլուի ներկայացրած հրաժարականը պարետային ժամ մտցնելու հետ կապված անհաջողությունից հետո: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից: 

Ավելի վաղ Սոյլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր հրաժարականի մասին և ներողություն էր խնդրել երկրի ղեկավարությունից և թուրք ժողովրդից: 

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ապրիլի 10-ի ուշ երեկոյան հայտարարել էր, որ երկրի 31 նահանգի, այդ թվում՝ Անկարայի, Ստամբուլի և Անթալիայի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվում է փողոց դուրս գալ: Անսպասելի հայտարարությունից հետո մարդիկ շտապել էին խանութներ, որտեղ ահռելի հերթեր էին գոյացել:  Երկրի ՆԳՆ-ի այս քայլը քննադատության է արժանացել ընդդիմության և հասարակության կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: