ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցում ողջունել է նավթի արդյունահանման կրճատման որոշումը

© AP Photo/Evan Vucci

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ողջունել է նավթի արդյունահանման կրճատման որոշումը, որը կկայունացնի համաշխարհային ֆինանսական և էներգետիկ շուկաները: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սաուդյան Արաբիայի և մյուս նավթ արտադրողների հետ կատարած աշխատանքի համար, ինչը հանդարտեցրել է համաշխարհային էներգետիկ շուկաները, նշել են մամուլի ծառայությունից: - Նախագահ Թրամփը ողջունել է Ռուսաստանի որոշումը համաշխարհային ֆինանսական և էներգետիկ շուկաների կայունությանը համապատասխանող արդյունահանման մակարդակներին վերադառնալու մասին»: Ինչպես հայտնել էին Կրեմլից, կողմերը բացի ՕՊԵԿ+ գործարքից, քննարկել են նաև ռազմավարական անվտանգության ապահովման արդիական հարցեր:

ԱՄՆ առաջնորդն առանձին զրույց է ունեցել նաև  Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազան Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել սաուդյան կողմին Ռուսաստանի և նավթ արտադրող մյուս երկրների հետ համագործակցության համար համաշխարհային էներգաշուկաներում իրավիճակի կարգավորման նպատակով:

Ավելի վաղ Պուտինը, Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եռակողմ հեռախոսային զրույցում հավանություն էին տվել նավթի արդյունահանման կրճատման մասին որոշմանը:

ՕՊԵԿ+ երկրները ապրիլի 12-ի արտահերթ նիստի ժամանակ նավթի արդյունահանման կրճատումը համաձայնեցրել էին բոլոր 23 երկրների հետ: Ընդհանուր նվազեցումը, սակայն, կազմելու է ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրված էր, այլ 9,7 մլն, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնվել օրական 400 հազար բարել քվոտային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: