ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտակարգ իրավիճակի պայմաններում ընթանում է Արցախի 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլը

Այսօր Արցախի Հանրապետությունում 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլն է։ Հիշեցնեմ, որ ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առավելագույն ձայներ էին հավաքել Արայիկ Հարությունյանը, որը ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), և անցել 2-րդ փուլ, փոխանցում է News.am։

Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը կոչ արեց իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունների 2-րդ փուլը։ Չնայած դրան, նա անուղղակիորեն կմասնակցի ընտրություններին, քանի որ նրա անունը քվեաթերթիկում կմնա․ Արցախի ընտրական օրենսգրքով, բոյկոտի դեպքում, թեկնածուի մասնակցությունը չի չեղարկվում։ Ի դեպ՝ ընտրությունների մասնակից մյուս հիմնական ուժերը չհայտարարեցին 2-րդ փուլում թեկնածուներից որևէ մեկին պաշտպանելու մասին։

Հայկական մի շարք քաղաքական ուժեր, թե Արցախում և թե ՀՀ-ում դեռ նախքան առաջին փուլը կոչ արեցին հետաձգել ԱԽ նախագահի ընտրությունները՝ պայմանվորված նոր կորոնավիրուսով և վարակի տարածման վտանգով։ Կոչեր են հնչել նաև երկրորդ  փուլի նախօրեին, մասնավորապես՝ նախագահի ընտրություններում ընտրողների ձայների թվով՝ գրեթե 15 տոկոսով,  3-րդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կողմից։

Հիշեցնենք նաև, որ Արցախի հանրապետությունում, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ապրիլի 12-ին մեկ ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22-ը։ Ստեղծվել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակվել է, դասերը հետաձգվել են, Բանակի զորանոցներ ելումուտը և շփումը զինծառայողների հետ նույնպես խիստ սահմանափակվել է։

Բակո Սահակյանը կիրակի՝ ապրիլի 12-ին, նաև ուղերձ է հղել, հայտարարելով, որ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի։ Ըստ նրա՝ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով:

«Ստեղծված պայմաններում մենք պետք է անեինք ամեն ինչ, որպեսզի ե՛ւ ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, ե՛ւ, ամենակարևորը, ապահովվի բնակչության առողջությունը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարավոր ռիսկերից:

Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարևոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով», հայտարարել է ԱՀ նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    19°  12° 
    06.05.2024
    18°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: