Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին համարեց ընտրված նախագահ
2020 թ. ապրիլի 21-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` բացառապես ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին կայացած համապետական ընտրությունների հարցերի օրակարգով:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, ԿԸՀ աշխատակազմի մասնագետներ, հրավիրված էին ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 93-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է` ԱՀ նախագահի 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Հանրապետության նախագահի երկու թեկնածուներին կողմ քվեարկած 45 288 ընտրողների 88 տոկոս կամ 39 860 կողմ քվեներ ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:
Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է նաև 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Նիստում ի գիտություն է ընդունվել ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական և Հանրապետության նախագահի ապրիլի 14-ի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցած թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված եզրակացությունը (զեկուցող` ՎՎԾ ղեկավար Գ.Ավանեսյան) և ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանի ներկայացրած ամփոփ տեղեկատվությունը մամուլի կենտրոնի գործունեության մասին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 1,54 կմ/ժ