ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին (Tert.am)

ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված մեկնաբանությունը:

«ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են, վերջին անգամ՝ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև՝ իմ՝ «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում»,- ասաց նա:

ՌԴ արտգործնախարարությունը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին արված հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: