ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում անհանգստացած են որոշ երկրներում կարանտինի ընթացքում արձանագրված ոստիկանական բռնությունների աճից

ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունն իր անհանգստությունն է հայտնել որոշ երկրներում կարանտինի ընթացքում արձանագրված ոստիկանական բռնությունների աճով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։

«Արտակարգ լիազորություները չպետք է դառնան զենք, որը կառավարությունները կարող են օգտագործել այլախոհության ճնշման, բնակչության վերահսկողության և նույնիսկ իրենց իշխանության ժամկետի հավերժացման համար»,- հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատր Միշել Բաչելետը։

Վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ նոր կորոնավիրուսի պատճառով մոտ 80 երկրներ արտակարգ դրություն են հայտարարել։ Ամենաշատ անհանգստության տեղիք տվող երկրներն են․ Նիգերիան, Քենիան, Հարավային Աֆրիկան, Ֆիլիպինները, Շրի Լանկան, Սալվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Պերուն, Հոնդուրասը, Հորդանանը, Մարոկկոն, Կամբոջան, Ուզբեկստանը, Իրանը և Հունգարիան։ 

Ըստ դաշտային գործողությունների գծով տնօրեն Ջորջետ Գանյոնի, այս ցուցակին կարելի է էլի մի տասը երկիր ավելացնել։ «Արտակարգ միջոցառումներին առնչվող հիմնական անհանգստությունն այն է, որը որոշ երկրներում կոչում են «լոկալիզացիայի տոքսիկ մշակույթ»»,- ասել է Գանյոնը։ «Ինչպես նշել է գլխավոր հանձնակատարը, ոստիկանությունը և անվտանգության այլ ուժերը կարանտինի և պարետային ժամի ապահովման համար չափազանց, իսկ երբեմն նաև մահացու վտանգ ներկայացնող ուժ են կիրառում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: