ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես նզովում եմ, դատապարտում եմ ալևիականությունը որպես կրոն ներկայացնող մոտեցումը. Էրդողան

Anadolu

Ստամբուլի քաղաքապետարանն ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող ազգային ինքնիշխանության ու երեխաների տոնի առիթով օգնության փաթեթներ էր բաժանել քաղաքի բնակիչներին։ Այդ փաթեթների մեջ եղել է նաև մի գրքույկ, որի էջերից մեկում առկա լուսանկարում պատկերված են եղել իրար կողք նստած մուսուլման, քրիստոնյա, ալևի ու հրեա հոգևորականներ։ 

Քննարկման առարկա դարձած լուսանկարի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ստամբուլի քաղաքապետարանին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։

Էրդողանին վրդովեցրել է, այն հանգամանքը, որ ալևիականությունը ներկայացվել է որպես իսլամից առանձին, ինքնուրույն կրոն։ 

«Քաղաքապետարանի սոցիալական օգնությունը պիտի համակարգվի նահանգապետարանի կողմից, քանի որ նրանք (քաղաքապետարանը) բոլորովին այլ գործեր են անում։ Ես հատկապես ժողովրդի ներկայությամբ եմ ցանկանում հայտարարել, որ նզովում եմ, դատապարտում եմ ալևիականությունը որպես կրոն ներկայացնելու այդ մոտեցումը, որը կա նրանց բաժանած գրքույկում»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո անցկացված հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է Ermenihaber-ը: 

Նշենք, որ քրդական ինքնությամբ ալևիների դավանած ալևիականությունը Թուրքիայում պետության կողմից չի ընդունվում որպես առանձին կրոն, այլ ներկայացվում է սուննի իսլամի հետ միասին։ Ալևիները, սակայն, իրենց համարում են առանձին կրոնական ուղղության ներկայացուցիչներ, չեն ընդունում իրենց նույնացումը իսլամի հետ և չեն աղոթում թուրքական մզկիթներում։ Նրանք ունեն իրենց աղոթատեղիները՝ ջեմեվիները, որոնց Թուրքիան առ այսօր որևէ իրավական կարգավիճակ չի տվել․ դե յուրե դրանք անօրինական են։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: