ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 029,85 դրամ ԱՐԾԱԹ - 270,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 683,63 դրամ

Էրդողանը նամակ է գրել Թրամփին

AP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղղել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, որում հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի լավ կհասկանա «իրենց հարաբերությունների ռազմավարական նշանակությունը` հաշվի առնելով սոլիդարությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ», հայտնում է EADaily-ն:

Էրդողանի նամակը երեքշաբթի ժամանել էր բժշկական սարքավորումների հետ միասին, որոնք Թուրքիան ուղարկել էր Միացյալ նահանգներ` COVID-19-ի բռնկումը զսպելու համար: Թուրքիայի նախագահի վարչակազմը նամակը հրապարակել է չորեքշաբթի:

ԱՄՆ Կոնգրեսը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված, սակայն համավարակի պատճառով Անկարան հետաձգել էր դրանց գործարկումը:

«Հուսով եմ, որ գալիք ժամանակահատվածում սոլիդարության ոգով, որը մենք ցուցաբերել ենք համավարակի ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսը եւ ԶԼՄ-ներն ավելի լավ կհասկանան մեր հարաբերությունների ռազմավարական նշանակությունը»,- գրել է Էրդողանը: Նա հույս է հայտնել, որ իրենք կգործեն այնպես, «ինչպես պահանջում է մեր ընդհանուր պայքարն ընդհանուր խնդիրների դեմ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 5 կմ/ժ
20 C°
 
13°  26° 
27.05.2020
16°  28° 
28.05.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: