ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 935,51 դրամ ԱՐԾԱԹ - 378,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 386,25 դրամ

Իրանում որոշել են փոխել արժույթը

MehrNews

Իրանի օրենսդիրները հավանություն են տվել «Դրամավարկային բարեփոխումների բանկային օրենսդրության մասին» օրենքի նախագծին։ Դրա համաձայն, Իրանի դրամական միավորը պաշտոնապես «ռիալից» կփոխվի «թումանի»։ Բացի այդ, նոր արժույթի երկրորդ դրամական միավորը կլինի «պարսեհը», հայտնում է Mehr-ը։

Այսպես, 10000 ռիալը հավասար կլինի 1 թումանի, իսկ յուրաքանչյուր թումանը հավասար կլինի 100 պարսեհի։

Արտարժույթների հարաբերակցային փոխարժեքը կսահմանվի և կճշգրտվի Իրանի Կենտրոնական բանկի (ԻԿԲ) կողմից`նոր արժութային համակարգի համաձայն։

Խորհրդարանը առավելագույնը երկու տարի է տրամադրել կառավարությանը՝ որպես օրենքի իրականացման և թղթադրամների ու մետաղադրամների փոփոխման անցումային շրջան։

Համապատասխանաբար, և՛ ռիալը, և՛ թումանը կգործեն անցումային շրջանում։

ԻԻՀ ԿԲ-ի տվյալներով՝ երկրում շրջանառվում է 8 միլիարդ թղթադրամ, ինչը մեծացնում է նոր փողեր տպագրելու կառավարության ծախսերը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 7 կմ/ժ
12 C°
 
10°  20° 
21.10.2020
10°  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: