ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք. Փաշինյանը՝ Ղարաբաղյան բանակցությունների մասին

Մենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կիլոմետրերով, բազմիցս դիրքորոշում ենք արտահայտել: Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, և ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ և այդ հնարավորութունն օգտագործելու ենք: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք», - կրկին շեշտել է վարչապետը:

Նա ավելացրել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կա մի շատ կարևոր բանաձև. քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչ մի բան էլ որոշված չէ:

«Ինչքան լիազորություն ունենք, այդքան էլ բանակցում ենք և բանակցությունների գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: