ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը նախնական տվյալներով կմեկնարկի ժամը 11։00-ին Գյումրիից

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին, նախնական տվյալներով՝  ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- ասաց Ստեփանյանը։

Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են լինելու նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: