ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հովհաննես Բաղրամյան. Խորհրդային միության մարշալ

Մայիսի 9-ին նշում ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր: Նրանցից շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման է արժանացել 107 հայ, ընդ որում՝ երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին ժամանակ տվել է 64 գեներալ, 5 մարշալ:

Խորհրդային միության հայ մարշալներից էր Հովհաննես Բաղրամյանը: Նա  ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին՝ Գանձակի Չարդախլու գյուղում։
1915թ.  կամավոր մեկնել է ծառայության զինված ուժերում և մինչ 1917թ. ծառայել է Կովկասյան հեծելազորային ռեզերվային գնդում: Այնուհետև 1918թ.  Հայաստանի առաջին հանրապետության բանակի կազմում մասնակցել է Սարիղամիշում և Կարսի նահանգում թուրքերի դեմ մղված ճակատամարտերին, ինչպես նաև Սարդարապատի Մայիսյան հերոսամարտերին:
1920թ.  մտել է Կարմիր բանակի շարքեր: 1938թ.  ավարտել է Գլխավոր շտաբի ակադեմիան, որից հետո դասավանդել է այնտեղ` որպես մարտավարության դասախոս:

Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Հովհաննես Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: 
Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և Ռոստովի ազատագրումը 1941 թ. նոյեմբերին: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը: 
1942 թ.  սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ. հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943 թ. հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմական գործողություններում: 
1943 թ. նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելառուսական ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, 1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին:
Պատերազմից հետո՝ 1945–54 թթ., Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թ.-ից՝ ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ, 1956–58 թթ.՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թ.-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թ.-ից՝ ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:

Հայազգի տաղանդավոր զորավարը մահացել է1982 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա պատմության մեջ մնաց որպես ռազմական գործիչ, ով մեծ ներդրում ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի գործում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: