Դավիդ Տուխմանով`հայ, ով գրել է Հաղթանակի օրվա մասին ամենալավ երգը
Դավիդ Տուխմանովը խորհրդային և ռուսական ականավոր կոմպոզիտոր է, ով հեղինակել է հանրահայտ «Հաղթանակի օր» ("День Победы"), «Օլիմպիադա-80» ("Олимпиада – 80") և այլ հայտնի ստեղծագործություններ:
Դավիդ Տուխմանովը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայում: Հայրը` Ֆեոդոր Դավիդովիչ Տուխմանովը, ազգությամբ հայ է: Նա մասնագիտությամբ ինժեներ էր, սակայն, ինչպես նշել է անձամբ Տուխմանովը, հիանալի վոկալ տվյալներ ուներ, օպերաներից արիաներ էր երգում և դա անում էր շատ տաղանդավոր կերպով: Մայրը` Վերա Կարասևան, երաժիշտ էր: Հենց նա է Դավիդի մոտ մեղեդիներ ստեղծելու և ընդհանրապես երաժշտության նկատմամբ սեր առաջացրել. սկզբում վաղ տարիքից ինքն էր Դավիդի հետ երաժշտությամբ զբաղվում, զարգացնում նրա տաղանդը, այնուհետև Դավիդն ընդունվում է երաժշտական դպրոց, ապա Գնեսենկու անվան պետական ինստիտուտ, գրում է 24smi.org-ը:
Մանուկ հասակում Դավիթը շարժուն երեխա էր: Գամմաներ սովորելու համար ժամերով պարապմունքների փոխարեն նա վազում էր բակ ընկերների հետ տարբեր տղայական խաղեր խաղալու: Սակայն տաղանդն օգնում էր նրան. երեխայի համար, ով 4 տարեկանում գրել է իր առաջին ստեղծագործությունը` դաշնամուրով երկու ձեռքով կատարման համար, անհաղթահարելի դժվարություն չէր դասին պատրաստվելը:
Դավիդ Տուխմանովը ստեղծագործական ուղին սկսել է դաշնամուրով կատարման համար նախատեսված երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելուց: Այնուհետև դարձել է լիրիկական մեղեդիների և արդեն հայտնի հիթերի վերադաշնակման (аранжировока) հեղինակ: Բանակում ծառայությունից հետո Տուխմանովը սկսել է աշխատել հանրամատչելի ժանրում և տեքստերի համար մեղեդիներ գրել էստրադայի համար:
Նրա ստեղծած հիթերը կատարել են լավագույններից լավագույնները` Ալեքսանդր Գրադսկին, Իոսիֆ Կաբզոնը, Լև Լեշենկոն, Վալերիան, Օլեգ Միտյաևը, Վալերի Լեոնտևը, Սոֆիա Ռոտարուն, «Веселые ребята» անսամբլը և հայտնի այլ կատարողներ ու խմբեր:
Համաժողովրդական սիրո ճանապարհը Դավիդ Տուխմանովի մոտ սկսվել է «Последняя электричка» հայտնի երգից, որը վայրկյանական հիթ է դարձել: Այդ ուղղությամբ նրա ստեղծագործական գագաթնակետը դարձավ «День Победы» ստեղծագործությունը, որը երկար ճանապարհ է անցել` եթերում արգելված ստեղծագործությունից մինչև Մայիսի 9-ի տոնի երկրի գլխավոր երգ: Տուխմանովն այն գրել է 1975 թվականին Վլադիմիր Խարիտոնովի բանաստեղծության խոսքերով: Երգը սկզբում չէին ցանկանում վերցնել ռադիոյի և հեռուստատեսության եթեր` համարելով այն չափից դուրս պարային: Սակայն Լև Լեշենկոն, այնուամենայնիվ, կատարեց այդ երգը Ոստիկանության օրվան նվիրված համերգի ժամանակ: «День Победы» երգն անմիջապես հանրահայտ դարձավ:
Դավիդ Տուխմանովը նաև հայտնի և ունկնդիրների կողմից սիրելի այնպիսի երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Эти глаза напротив», «Кони в яблоках», «Чистые пруды» երգերը և այլն:
Տուխմանովը մի քանի մյուզիքլ է հեղինակել, երաժշտություն է գրել մանկական անսամբլերի և ներկայացումների համար: Կամերային երաժշտության ասպարեզում նա ստեղծել է բալադների և ռոմանսների ցիկլ, «Եկատերինա Մեծ» (2005) և «Ցարիցա» (2009) օպերաները: Տուխմանովը նաև մի քանի տասնյակ ստեղծագործություններ է գրել ֆիլմերի համար:
Իր գործունեության համար կոմպոզիտորն արժանացել է բազմաթիվ պարգևների: Դավիդ Տուխմանովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Լենինյան Կոմսոմոլ» մրցանակի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Հանրային ճանաչման ռուսական հիմնադրամի պատվավոր նշանի ասպետ, Մշակույթի հարցով պատրիարքական խորհրդի անդամ: Տուխմանովը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ կարգի շքանշաններով:
Կոմպոզիտորը վստահ է, որ երգի մեջ կարևորը ոչ թե մտածվածությունն է, ծախսած ժամանակը և ջանքերը, այլ այն, որ երգը հնչի թեթև, որ դրական էմոցիաներ առաջացնի:
Դավիդ Տուխմանովն այժմ երրորդ կնոջ հետ բնակվում է Իսրայելում: linagor.wordpress.com-ին տված հարցազրույցում նա նշել է, որ պատճառներից մեկը, որ ինքն ընտրել է այդ երկիրը բնակության համար, կլիման է: «Ինձ դուր է գալիս կլիման, ես հարավային մարդ եմ, իմ հայրը հայ է», - ընդգծել է կոմպոզիտորը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ