ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Դավիդ Տուխմանով`հայ, ով գրել է Հաղթանակի օրվա մասին ամենալավ երգը

static1.repo.aif.ru

Դավիդ Տուխմանովը խորհրդային և ռուսական ականավոր կոմպոզիտոր է, ով հեղինակել է հանրահայտ «Հաղթանակի օր» ("День Победы"), «Օլիմպիադա-80» ("Олимпиада – 80") և այլ հայտնի ստեղծագործություններ:

Դավիդ Տուխմանովը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայում: Հայրը` Ֆեոդոր Դավիդովիչ Տուխմանովը, ազգությամբ հայ է: Նա մասնագիտությամբ ինժեներ էր, սակայն, ինչպես նշել է անձամբ Տուխմանովը, հիանալի վոկալ տվյալներ ուներ, օպերաներից արիաներ էր երգում և դա անում էր շատ տաղանդավոր կերպով: Մայրը` Վերա Կարասևան, երաժիշտ էր: Հենց նա է Դավիդի մոտ մեղեդիներ ստեղծելու և ընդհանրապես երաժշտության նկատմամբ սեր առաջացրել. սկզբում վաղ տարիքից ինքն էր Դավիդի հետ երաժշտությամբ զբաղվում, զարգացնում նրա տաղանդը, այնուհետև Դավիդն ընդունվում է երաժշտական դպրոց, ապա Գնեսենկու անվան պետական ինստիտուտ, գրում է 24smi.org-ը:

Մանուկ հասակում Դավիթը շարժուն երեխա էր: Գամմաներ սովորելու համար ժամերով պարապմունքների փոխարեն նա վազում էր բակ ընկերների հետ տարբեր տղայական խաղեր խաղալու: Սակայն տաղանդն օգնում էր նրան. երեխայի համար, ով 4 տարեկանում գրել է իր առաջին ստեղծագործությունը` դաշնամուրով երկու ձեռքով կատարման համար, անհաղթահարելի դժվարություն չէր դասին պատրաստվելը:

Դավիդ Տուխմանովը ստեղծագործական ուղին սկսել է դաշնամուրով կատարման համար նախատեսված երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելուց: Այնուհետև դարձել է լիրիկական մեղեդիների և արդեն հայտնի հիթերի վերադաշնակման  (аранжировока) հեղինակ: Բանակում ծառայությունից հետո Տուխմանովը սկսել է աշխատել հանրամատչելի ժանրում և տեքստերի համար մեղեդիներ գրել էստրադայի համար:

Նրա ստեղծած հիթերը կատարել են լավագույններից լավագույնները` Ալեքսանդր Գրադսկին, Իոսիֆ Կաբզոնը, Լև Լեշենկոն, Վալերիան, Օլեգ Միտյաևը, Վալերի Լեոնտևը, Սոֆիա Ռոտարուն, «Веселые ребята»  անսամբլը և հայտնի այլ կատարողներ ու խմբեր:

Համաժողովրդական սիրո ճանապարհը Դավիդ Տուխմանովի մոտ սկսվել է «Последняя электричка» հայտնի երգից, որը վայրկյանական հիթ է դարձել: Այդ ուղղությամբ նրա ստեղծագործական գագաթնակետը դարձավ «День Победы» ստեղծագործությունը, որը երկար ճանապարհ է անցել` եթերում արգելված ստեղծագործությունից մինչև Մայիսի  9-ի տոնի երկրի գլխավոր երգ: Տուխմանովն այն գրել է 1975 թվականին Վլադիմիր Խարիտոնովի բանաստեղծության խոսքերով: Երգը սկզբում չէին ցանկանում վերցնել ռադիոյի և հեռուստատեսության եթեր` համարելով այն չափից դուրս պարային: Սակայն Լև Լեշենկոն, այնուամենայնիվ, կատարեց այդ երգը Ոստիկանության օրվան նվիրված համերգի ժամանակ: «День Победы» երգն անմիջապես հանրահայտ դարձավ:

Դավիդ Տուխմանովը նաև հայտնի և ունկնդիրների կողմից սիրելի այնպիսի երգերի հեղինակ է, ինչպիսիք են  «Эти глаза напротив», «Кони в яблоках», «Чистые пруды» երգերը և այլն:

Տուխմանովը մի քանի մյուզիքլ է հեղինակել, երաժշտություն է գրել մանկական անսամբլերի և ներկայացումների համար: Կամերային երաժշտության ասպարեզում նա ստեղծել է բալադների և ռոմանսների ցիկլ, «Եկատերինա Մեծ» (2005) և «Ցարիցա» (2009) օպերաները: Տուխմանովը նաև մի քանի տասնյակ ստեղծագործություններ է գրել ֆիլմերի համար:

Իր գործունեության համար կոմպոզիտորն արժանացել է բազմաթիվ պարգևների: Դավիդ Տուխմանովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Լենինյան Կոմսոմոլ» մրցանակի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Հանրային ճանաչման ռուսական հիմնադրամի պատվավոր նշանի ասպետ, Մշակույթի հարցով պատրիարքական խորհրդի անդամ: Տուխմանովը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ կարգի շքանշաններով:

Կոմպոզիտորը վստահ է, որ երգի մեջ կարևորը ոչ թե մտածվածությունն է, ծախսած ժամանակը և ջանքերը, այլ այն, որ երգը հնչի թեթև, որ դրական էմոցիաներ առաջացնի:

Դավիդ Տուխմանովն այժմ երրորդ կնոջ հետ բնակվում է Իսրայելում: linagor.wordpress.com-ին տված հարցազրույցում նա նշել է, որ պատճառներից մեկը, որ ինքն ընտրել է այդ երկիրը բնակության համար, կլիման է: «Ինձ դուր է գալիս կլիման, ես հարավային մարդ եմ, իմ հայրը հայ է», - ընդգծել է կոմպոզիտորը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
10.12.2019
-1°   
11.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: