ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց պատրիարքարանը դատապարտել է թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածը

Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։ Ստամբուլի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Ցավով տեղեկացանք, որ «Gerçek Hayat» անվամբ ամսագրում տպագրվել է հերյուրանքներով լի վարկաբեկիչ մի հոդված, որտեղ շոշափվել է նաև երջանկահիշատակ Շնորհք պատրիարքի անունը։

Նույն հոդվածում թիրախավորվել են նաև Թուրքիայի հունական և հրեական համայնքների հոգևոր առաջնորդները։ Այսպիսով, Թուրքիայի տարբեր կրոնական խմբերի դեմ  ուղղված անարդար ու  անհիմն հերյուրանքներ են հնչեցվել և այդ պառակտչական քայլով հրապարակայնորեն թիրախավորվել են կրոնական առաջնորդներն ու այդ կերպ նաև նրանց ներկայացրած համայնքները։

Թուրքիայի Հայոց պատրիարքարանը և հայ համայնքը ծայրաստիճան մտահոգիչ են համարում այդ անպատասանատու պահվածքը և իրականությանը չհամապատասպանող պնդումները, քանի որ խոսքի ազատության անվան տակ հնչեցված այդ արտահայտությունները և շատ ցավալի են, և շատ սարսափելի հետևանքների կարող են հանգեցնել»,- ասված է պատրիարքարանի կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարությամբ ընդգծվել է, որ նման խտրական հայտարարություններն անխուսափելիորեն հանգեցնում են բացասական հետևանքների։ Որպես օրինակ հիշեցվել է օրեր առաջ հայկական եկեղեցիներից մեկի դուռը հրկիզելու փորձի մասին․ ռասիստական հայտարարություններից ոգևորված մի տղամարդ նախօրեին բենզին էր լցրել և փորձել այրել Ստամբուլի Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը։

Հայոց պատրիարքարանը նաև հույս է հայտնել, որ թուրքական պետական կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ցանկացած անարդար, այլատյաց գործողություն հնարավորինս արագ կանխելու և երկրի բազմազգ բնակչության միությունն ու ներդաշնակությունն ապահովելու համար։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: