ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինչ այս գիշեր այդ բանվորները կպառկեն նույն հիվանդասենյակում, Էրդողանը կշարունակի վայելքն իր 1000 սենյականոց պալատում. Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի իրական պատկերն արտացոլող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բանվորների լուսանկարին։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ այդ լուսանկարը սոցցանցերում և Թուրքիայի քաղաքական գործիչների շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել։ 

Նշենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում Ստամբուլում 3 հիվանդանոց է կառուցվում, որոնցից մեկը Աթաթուրքի օդանավակայանի տարածքում։

Աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար Էրդողանն այցելել է շինարարներին։ Ինչպես երևում է լուսանկարում, Էրդողանը ձեռքով ողջունել է ժապավենից այն կողմ հավաքված շինարարներին, որոնց մեծ մասը չի պահպանել սոցիալական հեռավորությունը և չի կրել համավարակից պաշտպանվելու անհրաժեշտ միջոցները։ Մինչդեռ Էրդողանը նրանցից հեռու լինելու համար կանգնել է այդ բաժանարար գծի հակառակ կողմում։ 

Կարո Փայլանը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում այդ լուսանկարն Էրդողանի կողմից անխղճություն է որակել։

«Հարյուրավոր բանվորների սպասեցնում են իրար կողքի։ 

Էրդողանը ժապավենի հետևում հեռվից ողջունում է բանվորներին։ Մինչ այս գիշեր այդ բանվորները կպառկեն նույն հիվանդասենյակում, Էրդողանը կշարունակի վայելքը իր 1000 սենյականոց պալատում»,- գրել է Փայլանը։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: