Քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով խորհրդարանում լուծելու տարբերակը. Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ առնվազն մեկ տարի հնարավոր չէ իրականացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, պետությունը քննարկում է այդ հարցը որևէ ձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին նշեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հարցը լուծվի խորհրդարանի միջոցով, հրաժարվեն հանրաքվեի միջոցով հարցը լուծելուց:
Լրագրողը նկատել էր նաև, որ ՀՀ կառավարությունը սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել Վենետիկի հանձնաժողով, նա հետաքրքրվել էր, թե ինչու է որոշվել գնալ այս տարբերակին:
«Մենք հանրաքվեի շրջանում նույնպես քննարկումների արդյունքում մտադրվել էինք դիմել Վենետիկի հանձնաժողովին: Սակայն մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել, քանի որ հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել մեր կողմից, քան ՝ հանրային առողջության շահը։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է: Բայց մյուս կողմից մենք չենք կարող նաև սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը՝ մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի: Եթե նույնիսկ այդպես սպասենք, ապա մենք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, առաջիկայում սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, և այդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը մանամասնեց՝ մտածում էին այս տարի այս հանրաքվեն անել, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023-ին անել մյուսը: Սակայն Փաշինյանը նկատեց, որ համաճարակի բերած փոփոխություններով պայմանավորված՝ այդ ժամանակացույցով առաջ գնալ չի ստացվում: «Եվ հետևաբար մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ իր համար ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մայիս հնարավոր չի լինելու հարաքվե անել, բայց մյուս կողմից սպասել էլ չեն կարող:
Նա նշեց՝ ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքը նոր իրավիճակի բերումով կարգաբերեն ու ստանան հնարավորինս արդյունավետ և, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ