ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը. Եվրոպական դատարանը կարևոր արձանագրում արեց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ մայիսի 26-ին, հրապարակեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ-ին Բուդապեշտում սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան համապատասխան դիմումը ներկայացվել էր 2013թ-ի փետրվարի 25-ին Հայկ Մակուչյանի և Սամվել Մինասյանի կողմից ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի համապատասխան (անհատական գանգատ):

Դիմումատուները պնդում էին, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)՝ նախագահի կողմից ներում շնորհելով այն մարդուն, ով սպանել էր երկրորդ դիմումատուի բարեկամին և փորձել սպանել առաջին դիմումատուին, և ով ցմահ ազատազրկման էր դատապարտված Հունգարիայում: Դիմումում նշվում էր նաև, որ 2-րդ հոդվածի հետ միասին խախտվել է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելք), քանի որ սպանության հիմնական պատճառը զոհի հայ լինելն էր, ինչպես նաև այս ազգային պատկանելությունն էր ադրբեջանական իշխանությունների հետագա քայլերի պատճառը (հանցագործին ներում շնորհել, հերոսացնել): Դիմումատուների մյուս պահանջն այն էր, որ Հունգարիան ևս խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ բավարարելով իր երկրում պատիժը կրող անձին այլ երկիր տեղափոխելու պահանջը՝ առանց համարժեք պարտավորեցնող երաշխիքներ ստանալու առ այն, որ վերջինս իր պատիժը կկրի Ադրբեջանում:

Իր վճռով, Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածները՝ պարտավորեցնելով Ադրբեջանի իշխանություններին դիմումատուներին վճարել 15 143 ֆունտ սթեռլինգ՝ դատական ծախսերի դիմաց։

Դատարանը, սակայն, չբավարարեց դիմումի՝ Հունգարիային առնչվող մասը՝ Հունգարիայի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում չարձանագրելով:

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրեց ու հաստատեց այն, ինչի մասին հայկական կողմը տարիներ շարունակ բարձրաձայնում էր միջազգային տարբեր ատյաններում: Ռամիլ Սաֆարովի արդարացումն ու հերոսացումն Ադրբեջանում հակահայկականության ակնհայտ դրսևորում էր, որն իր գնահատականը ստացավ նաև ՄԻԵԴ –ի այս վճռով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: