Անշարժ գույքը որոշվել է հարկել հարստությանը համարժեք
Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանի պնդմամբ, այս փոփոխություններով անշարժ գույքը որոշվել է հարկել հարստությանը համարժեք:
«Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից:
Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: Սա թույլ կտա համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործող կարգով կա չհարկվող շեմ, այսինքն՝ մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանների համար հարկ չի գանձվում, իսկ նոր համակարգով այդ շեմը հանվում է և թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Նոր համակարգը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարվա ընթացքում: Իսկ անշարժ գույքի հարկման հիմք է ընդունվելու ոչ թե շուկայական, այլ շուկայական արժեքներին մոտարկված արժեքները:
Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսվում է հետևյալ բազան.
|
Հարկման բազան |
Հարկի դրույքաչափը |
|
մինչև 10 միլիոն դրամը ներառյալ |
0,05տոկոս |
|
10 միլիոն դրամից ավելի` մինչև 25 |
5000դրամ` գումարած հարկման բազայի 10միլիոնդրամըգերազանցողմասի 0.1 տոկոսը |
|
25 միլիոն դրամից ավելի` մինչև 47 |
20000 դրամ` գումարածհարկմանբազայի 25 միլիոնդրամըգերազանցողմասի 0.2 տոկոսը |
|
47 միլիոն դրամից ավելի` մինչև 75 |
64000 դրամ` գումարածհարկմանբազայի 47 միլիոնդրամըգերազանցողմասի 0.4 տոկոսը |
|
75 միլիոն դրամից ավելի` մինչև 100 |
176000 դրամ` գումարածհարկմանբազայի 75միլիոնդրամըգերազանցողմասի 0.6 տոկոսը |
|
100 միլիոնդրամիցավելի |
326000 դրամ` գումարածհարկմանբազայի 100միլիոնդրամըգերազանցողմասիմեկտոկոսը |
Անհատական բնակելի տուն և այգետնակ համարվող անշարժ գույքի համար հետևյալ բազան.
|
Հարկման բազան |
Հարկի դրույքաչափը |
|
մինչև 7 միլիոն դրամը ներառյալ |
0.05 տոկոս |
|
7 միլիոն դրամից ավելի` մինչև 23 |
3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը |
|
23 միլիոն դրամից ավելի` մինչև 50 |
19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը |
|
50 միլիոն դրամից ավելի` մինչև 85 |
73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը |
|
85 միլիոն դրամից ավելի` մինչև 120 |
213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը |
|
120 միլիոն դրամից ավելի |
423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը: |
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
