ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեք հունիսի 1-ին փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը. Գրիգորի Մարտիրոսյան

Առջևում հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրվա կապակցությամբ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշում է.

«Հարգելի՛ ծնողներ, սիրելի՜ երեխաներ,

Սովորաբար,այդ հրաշալի և ամենասպասված տոնը նշանավորվում էր տարաբնույթ միջոցառումներով, մեծ զբոսանքներով, զվարճանքի վայրեր այցելելով: Այդպես յուրաքանչյուր ծնող փորձում էր օրն անմոռանալի ու առանձնահատուկ դարձնել երեխաների համար:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն, համավարակով պայմանավորված, այս տարի պետք է խորապես պարունակի միջազգային հանրության կողմից հավանության արժանացած իմաստն ու բովանդակությունը: Եվ հիմա,ինչպես երբեք, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը առանձնահատուկ ուշադրության կարիք ունի:

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը: Իսկ դա հնարավոր է, եթե խուսափենք հանրային մեծ հավաքներից, ատրակցիոնների մոտ կուտակումներից, հերթերից, փակ շինություններում միջոցառումներ կազմակերպելուց:

Եվ ամրագրենք, որ առջևում ամառային տաք օրերն են՝ երեխաների հետաքրքիր ժամանցը կազմակերպելու լավագույն ժամանակահատվածը: Իսկ հունիսը 1-ի խորհուրդը կարող է առանձնանալ ևս մեկ ընտանեկան ջերմ ու հետաքրքիր տոնակատարությամբ:

Առողջություն մեզ և մեր երեխաներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: