ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ ԱՊՀ շրջանակներում նորից անդրադարձան արցախյան հիմնախնդրին

Մայիսի 12-ին կայացած ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձավ նաև արցախյան կարգավորմանը՝ պնդելով, թե հայկական կողմն «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»: Այս հայտարարությանը պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարրը՝ հիշեցնելով, որ «մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն»:

Օրեր անց տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը ևս տեսակապի միջոցով էր, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ հայկական կողմը կտրականապես դեմ է «ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով»: Ի դեպ, այս մոտեցումը որևէ կերպ նորություն չէ, և վաղուց արդեն կար ձևավորված լուռ կոնսենսուս, որ ԱՊՀ կառույցի շրջանակներում արցախյան հիմնահարցին կողմերը փորձում են պարզապես չանդրադառնալ՝ չվերածելով ԱՊՀ-ն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարթակի: Ասվածի ճշմարտացիությունը հաստատելու համար բավական է ուսումնասիրել ԱՊՀ շրջանակներում (բոլոր մակարդակներով) արցախյան խնդրի քննարկումների ժամանակագրությունը:

ԵՎ այսպես, վերջերս կայացած ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսից առաջ արցախյան խնդիրը կառույցի շրջանակներում քննարկվել էր ապրիլյան պատերազմի և դրան հաջորդած ամիսների ընթացքում: Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, երկխոսության կոչ էր արել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, հարցը քննարկվել էր ԱԳ նախարարների խորհրդում, ԵԱՀԿ ԽՎ ղեկավարն էր դիմել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին՝ կոչ անելով միավորել ջանքերը հակամարտության խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ, 2016-ի սեպտեմբերին կառույցի շրջանակներում հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և այսպես շարունակ:

Հասկանալու համար, թե ինչպես էր աշխատում արցախյան խնդրին ԱՊՀ շրջանակներում չանդրադառնալու կոնսենսուսը, նշենք նաև, որ 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ հակամարտության մասին խոսվել է 2011 թվականին: Այսպես ուսումնասիրությունը երկար կարելի է շարունակել՝ համոզվելու համար, որ այս կառույցի շրջանակներում արցախյան խնդրին անդրադարձը հենց այնպես ու ցանկացած հնարավոր առիթի դեպքում, չի եղել: Եվ փաստը, որ մայիսի 12-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում արցախյան թեման շոշափեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, առնվազն հիմքեր է տալիս մտածելու:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: