ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Օդային հաղորդակցության վերաբացումը նախնական նախատեսվում է հուլիսի կեսից

Հայաստանի օդային հաղորդակցութունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն հուլիսի կեսերից»,-ասաց պարետը:

Նրա խոսքով՝ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 5 կմ/ժ
19 C°
 
18°  28° 
12.07.2020
18°  27° 
13.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: