ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը հաղթահարել է COVID- 19-ը և դուրս գրվել ԲԿ-ից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 2-ին դուրս է գրվել նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԿ-ի PR մենեջեր Ծովինար Խաչատրյանը։

«1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվել էր ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:
Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու»,- նշել է Խաչատրյանը և հավելել, որ բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 5 կմ/ժ
27 C°
 
19°  30° 
05.07.2020
18°  32° 
06.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: