ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղիով Հայաստան վերադարձավ ՀՀ քաղաքացիների մեծ խումբ

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով մայիսի 30-ին Երևան են ժամանել 70 ՀՀ քաղաքացի։  Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան վերադարձավ ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: