ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում 209 մտավորական դատապարտել է Դինքի կնոջն ուղարկված սպառնալից նամակը

Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Հայտարարության տակ ստորագրած մտավորականները հայտնել են, որ երբեք չեն ընդունում այն հասկացությունը և գերակշիռ դեր ունեցող այն հասարակարգը, որը  փոքր երեխային մարդասպան է մեծացնում։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Նկատում ենք, որ վերջերս իրարահաջորդ սադրիչ հարձակումներն  անհատական բնույթ չունեն և սնուցվում են վրեժ ու ատելություն պարունակող խոսքերից, որոնք անպատասխանատու կերպով օգտագործվում և տարածվում են լայն զանգվածների մեջ։ Հասարակության մեջ խտրականություն դնող լեզուն և վարքագիծը վնասաբեր և պառակտիչ են։ Ժողովրդին ճամբարների և խմբերի են բաժանում և փչացնում հարաբերությունները իրար միջև»։

Նշվում է, որ նման բևեռացումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Այդ լեզուն և վարքագիծն ընդունողները պետք է հասկանան, որ իրենց նույնպես բևեռացնում են։ Մտավորականները կոչ են արել հրաժարվել այդպիսի վարք դրսևորելուց, շեշտելով, որ Թուրքիայում ապրողները հավասար իրավունքներ ունեցող մարդիկ են։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: