ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից. ՊԵԿ

Sputnik/ Andranik Ghazaryan

Հանրապետությունում ընթացիկ տարվա 4 ամսում ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ դա սպասելի էր, բնական է, որ այդպես էլ պետք է լիներ:

«Դա հիմնականում պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Համավարակի պատճառով գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, որոշները մասամբ են եղել սահմանափակված: ՀԴՄ-ների հետ կապված պատկերը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է: Եթե ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսների տվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք ասել, որ աճ էր նկատվում: Չորս ամսվա կտրվածքով պատկերն այլ է, որովհետև, համավարակով պայմանավորված, վերջին երկու ամսվա իրավիճակը թողեց իր բացասական ազդեցությունը»,-ասաց Արթուր Մանուկյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ համավարակային իրավիճակը շուտ կավարտվի, և կգանք շրջանառությունների ավելացմանը, որովհետև դրանով է պայմանավորված հարկային եկամուտների հարցը:

Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը  նշեց, որ չորս ամսում 12 հազար աշախատակից է ազատվել աշխատանքից: Այսինքն՝ աշխատեղերի քանակը այդքանով կրճատվել է:

«Կա խնդիր աշխատավարձը չհաշվարկելու հետ: Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի, համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- ասաց ՊԵԿ նախագահը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: