ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել: «Մուսա լեռ» անունը կրող թանգարանը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4 կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ այս թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը,  այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակութային հետքերը։

Չափարը նշել է, որ իր կնոջ՝ Լորա Չափարի հետ միասին երկար աշխատանքներ են տարել թանգարանի հավաքածուի ձևավորման, ինչպես նաև թանգարանային ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներից և Թուրքիայի տարբեր շրջաններից ցուցանմուշներ են գտել և տեղափոխել Վաքըֆլը, սակայն հավաքածուի առյուծի բաժինը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից։

Նա թանգարանը նմանեցրել է մի  ֆիլմի, որտեղ ներկայացվում է Վաքըֆլըի լեզուն, մշակույթը, կրոնը և ճաշատեսակները։

Կորոնավիրուսի պատճառով պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակը հաղթահարելուց հետո թանգարանը բաց է լինելու զբոսաշրջիկների, այցելուների համար։ 

Հայկական «Մուսա լեռան» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: