ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 935,51 դրամ ԱՐԾԱԹ - 378,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 386,25 դրամ

Հայտնի են Արցախի Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ 

Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

1. Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ
2. Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
3. Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
4. Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար
5. Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
6. Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
7. Սեյրան Հայրապետյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
8. Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
9. Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
10. Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
11. Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
12. Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
13. Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
14. Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
15. Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
16. Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:

«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ
Նախագահ՝ Վահրամ Բալայան

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան
Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

«Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ
Նախագահ՝ Արամ Գրիգորյան

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Գագիկ Բաղունց

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ
Նախագահ՝ Արթուր Հարությունյան

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Դավիթ Իշխանյան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
10°  20° 
21.10.2020
10°  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: