ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետություն մուտքն արգելվելու է առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի. Արցախի նախագահ

Արցախ մուտքն արգելվելու է առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի: Այս մասին հունիսի 8-ին իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաղորդում է News.am-ը:

Նա հստակեցրել է, որ նրանց, ովքեր չեն կարողանա այդպիսի տեղեկանք ներկայացնել, հենց կսկիչ անցակետերում կանցկացվի արագ թեստ, և միայն բացասական արդյունքի դեպքում կթույլատրվի մուտքը հանրապետություն:

«Հենց այսպիսի պրակտիկան է թույլ տվել խուսափել Պաշտպանության բանակում վարակման դեպքերից: Արցախ մեկնող քաղաքացիներին կտրվեն տեղեկատու թերթիկներ՝ անվտանգության պահանջների ցուցումներով, որոնք պարտադիր են լինելու բոլորի համար: Դրանից բացի, անհրաժեշտ է աստիճանաբար անցնել դիմակների կրման պարտադիր ռեժիմին: Անվտանգության նորմեր կընդունվեն նաև սգո և ամուսնության արարողություններ անցկացնելիս, իսկ պահանջները խախտողները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Նման միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ հենց հոգեհանգիստները, հուղարկավորություններն ու հարսանիքներն են դառնում վարակման հիմնական օջախներից մեկը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահի խոսքով՝ մինչև վերջին ժամանակները պարետատան ընդունած միջոցառումները թույլ են տվել խուսափել հանրապետությունում անվերահսկելի վիճակից, սակայն Հայասատնում ինֆեկցիայի տարածման տեմպերի աճի հետ կապված անհրաժեշտ է կրճատել Արցախ մուտքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: