ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը ստացել է Էդուարդ Մարտիրոսյանին և Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու առաջարկությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էդուարդ Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից կատարում էր Ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները, այնուհետև 2020թ. մարտի 19-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։ Արտակ Դավթյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից։
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը կարող է կապված լինել հունիսի 7-ին տեղի ունեցած նրա որդու հարսանիքի հետ։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: