Նիկոլ Փաշինյանն Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկայում միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով: Վարչապետն արձանագրել է՝ այս ընթացքում Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի:
Շնորհավորելով ԶՈՒ շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԶՈՒ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, բավական երկար ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև էլ ավելի կբարելավվի մեր օրակարգը, խնդիրների լուծման որակը, և Զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ:
«Անկեղծ ասած, այս ընթացքում, վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր Զինված ուժերի հետ, շատ հաճելի և կարևոր մի արձանագրում եմ արել. զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում: Այսօր այն մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և որի առկայությունը մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր լինելիության ամենակարևոր երաշխիքն է: Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները: Այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը Զինված ուժերն են: ՀՀ կառավարությունը՝ ոչ միայն այսօրվա կառավարությունը, այլև որևէ կառավարություն պարտավոր է ամեն ինչ անել ԶՈՒ համար՝ նրա առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար», - անդրադառնալով Զինված ուժերի դերակատարությանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈՒ իմիջը և ԶՈՒ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը և գնահատանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեծագույն խնդիրը՝ ԶՈՒ-ում ծառայության իմիջը ԶՈՒ իմիջին հավասարեցնելը կամ առնվազն էականորեն մոտեցնելն է: «Մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը. զինվորականությունը մշտապես իր աշխատանքային կյանքում, իր սոցիալական երաշխիքների համակարգում պետք է փոփոխություն զգա: Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպես բոլոր քաղաքացիները, բայց առավելևս՝ զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են: Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանեն սրա մասին, որովհետև ԶՈՒ և զինվորականության ինքնազգացողությունն ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան: Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար կամք, ներուժ, ընկալում՝ այս խնդիրը և սրանից բխող մյուս խնդիրները լուծելու համար: Պարոն Դավթյան, կրկին շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի համար: Ինձ հաճելի և հետաքրքիր է եղել Ձեզ հետ աշխատելը: Պարոն Գասպարյան, շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման առիթով և մաղթում եմ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 1,54 կմ/ժ