ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը դոլարին թվային մրցակից է պատրաստում

Մինչ աշխարհը փորձում է հաղթահարել կորոնավիրուսային համավարակի ծանր հետևանքները, Չինաստանը փորձարկում է սեփական թվային արժույթը, որը հեռանկարում կարող է դուրս մղել դոլարային հաշվարկները, հաղորդում է  «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Նշվում է, որ ԱՄՆ-Չինաստան դիմակայության նոր շրջանում թվային արժույթի առկայությունը որոշ երկրներին հնարավորություն կտա փոխադարձ հաշվարկներն իրականցնել առանց ամերիկյան պատժամիջոցների մասին անհանգստության: Խոսքը, օրինակ, Իրանի մասին է, որը կկարողանա դոլարային  միջազգային վճարային համակարգերից խուսափելով վճարումներ անել:

Աղբյուրը գրում է, որ, ըստ փորձագետների, Չինաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում թվային արժույթ՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ-ին: Ներկայում Պեկինը փորձարկում է թվային յուանը, որի պաշտոնական գործարկումը, ըստ փորձագետների, սպասվում է  այս տարվա վերջից ոչ ուշ:

Աղբյուրը նկատում է, որ Չինաստանը թվային արժույթի միջոցով համաշխարհային ֆինանսական շուկաների վրա իր ազդեցության ընդլայնման բազում հնարավորություններ ունի: Սեփական թվային արժույթի կիրառումը Չինաստանին թույլ կտա բիզնեսի վարման հարցում գրեթե ամբողջովին շրջանցել դեպի ԱՄՆ-ն կողմնորոշված գործող ֆինանսական համակարգը:

Ավելի վաղ Deutsche Bank-ի փորձագետները կանխատել էին, որ համավարակը կարագացնի երկների՝ թվային արժույթին անցման գործընթացը: Մինչդեռ Չինաստանի համար դա առավել արդիական է՝ հաշվի առնելով Պեկին-Վաշինգտոն առևտրային և տեխնոլոգիական դիմակայության նոր փուլը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: