ԱՄՆ–Չինաստան արժութային պատերազմի վերածվող լարվածությունը կազդի զարգացող բոլոր տնտեսությունների վրա
Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական լարվածությունը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության ուշագրավ թեմաներից մեկը: Երկու երկրների միջև տարիներ շարունակ ընթացող տնտեսական, առևտրային, տեղեկատվական փոխադարձ հարձակումները նոր ալիք ստացան Թրամփի իշխանության գալուց հետո՝ պայմանավորված վերջինիս կողմից իրականացվող խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականությամբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիս ամսին ԱՄՆ պաշտոնապես հայտարարեց ներկրվող չինական ապրանքների նկատմամբ 25% լրացուցիչ մաքսերի սահմանման մասին (50 մլրդ դոլար), ինչին հետևեցին Չինաստանի սիմետրիկ գործողությունները: Չբավարարվելով այդքանով, Դոնալդ Թրամփը խոստացավ ևս 10 %-ով բարձրացնել սահմանային տուրքերը չինական ապրանքների նկատմամբ, սակայն բոլորովին վերջերս բարձրացրեց կրկին 25%-ով: Չինական կողմից պատասխան քայլերը չհապաղեցին. հնչեց չինական իշխանությունների հայտարարությունը ԱՄՆ-ից մի շարք ապրանքատեսակների ներկրման ծավալների կրճատման մասին, որոնց քանակի շուրջ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Առևտրային այս փոխադարձ գործողությունների հետևանքները, սակայն, միայն այդ երկու տնտեսությունների մտահոգության առիթը չեն, և դա բացատրվում է ոչ միայն երկուսի՝ գերտերություններ լինելու հանգամանքով, այլ՝ ստեղծված լարվածության արդյունքում ձեռնարկվող միջոցառումներով: Խոսքը Չինաստանի կողմից նման իրավիճակներում մշտապես կիրառվող արժութային քաղաքականության մասին է, մասնավորապես՝ յուանի արժեզրկման տեսքով:
Պետք է նշել, որ չինական արժույթի արժեզրկումն ունի բնական և արհեստական դրդապատճառներ: Որպես բնական, տվյալ պահին համարվում է ԱՄՆ հետ լարված տնտեսական փոխհարաբերությունները, ինչի արդյունքում նվազել են չինական արժույթի հոսքերը: Արհեստական պատճառի դերում հանդես է գալիս պետության կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, ինչի արդյունքում յուանն արժեզրկվում է՝ մրցունակությունը պահպանելու նպատակով: Դա առաջացնում է առևտրային հարաբերությունների մեջ գտնվող մյուս բոլոր կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ օբյեկտիվ զարյույթը, քանի որ արժութային խաբքերից տուժվում է հայրենական արժույթը: Ամերիկյան կողմի գնահատմամբ, այս առումով Չինաստանը մշտապես եղել է անազնիվ գործընկեր:
Ընգծենք, որ հենց յուանի արժեզրկման արդյունքում արևմտյան-ասիական այս լարվածության մեջ ակամայից ներգրավվում է համաշխարհային տնտեսությունը, առավելապես՝ զարգացող երկրները, որոնք առևտրային սերտ կապերի մեջ են երկու երկրների հետ և որոնք չունեն տնտեսական բավարար հզորություններ նման իրավիճակներում դիմակայելու: Բավական է միայն դիտակել տարիների ընթացքում դոլարի տատանումներից տարբեր երկրների տնտեսությունների կրած հետևանքների դինամիկան:
Հասկանալի է, որ այս լարվածության հանգուցալուծումներին սպասելը դեռ վաղ է: Դա նշանակում է, որ ցանկացած երկիր սեփական դրամավարկային կարգավորիչներով պետք է աշխատի մեղմացնել եսեփական տնտեսությունում միջազգային արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների հետևանքները:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ