ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջիկայում պարզ կդառնա ՀՀ-ում թոքերի արհեստական շնչառության սարքեր նախագծող ընկերության անունը

Հայաստանում անցկացվող թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթը մոտենում է ավարտին: Շուտով պարզ կլինի հաղթող ընկերության անունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այսմասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը:  

«Օրեր առաջ ավարտվել է դիմումների ներկայացման ժամկետը: Այժմ դրանք քննարկելու, վերլուծելու փուլն է: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե որ ընկերությունն է զբաղվելու թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 նմուշային նախատիպի նախագծմամբ»,-ասաց Ստեփան Ծատուրյանը: Նա նշեց, որ  խոսքն առայժմ 5 նմուշային նախատիպի նախագծման մասին է, որից հետո նոր փորձելու են հասկանալ արտադրական պրոցեսը:

«Ասեմ, որ նման գործընթացները երկարատև ընթացք են պահանջում: Ի վերջո, նշված սարքը ուղիղ կապ ունի մարդու կենսական ֆունկցիոնալ մասը ապահովելու հետ: Հետևաբար, այն համապատասխան ստանդարտներով պետք է անցնի բոլոր անհրաժեշտ փուլերը: Նախագծման փուլն ավարտվելուց հետո կհասկանանք, թե ինչ ստանդարտներով, ինչ ծավալով պետք է արտադրենք: Նպատակն այն է, որ այն միաժամանակ և՛ ծառայի մեր ներքին կարիքները բավարարելուն, և´ արտահանվի: Այդտեղ կարևոր են նաև լիցենզավորման գործընթացները»,-ասաց նա:

Մայիսի վերջին ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակում Ինժեներական ասոցիացիան հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ՝ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ:  Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է:

Ստեփան Ծատուրյանը նշեց, որ ստեղծված մարտահրավերնեըը հաթահարելու համար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից, անհատներից այս ընթացքում բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստացվել: Նրանք առաջարկում էին իրենց աջակցությունը, օգնությունը, տեղյակ էին պահում իրենց հնարավորությունների մասին, թե ինչով կարող են օգտակար լինել ստեղծված իրավիճակում: Հիմնականում, կարծես, հնարավորությունների, ներուժի գույքագրման փուլ էր: Դրանք ամփոփվում են՝ հասկանալու համար, թե հետագայում ընկերություններն ու անհատները ո՞ր ուղղություններում, ինչո՞վ կարող են օգտակար լինել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: