ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էներգետիկայի միջազգային գործակալությունը գազի համաշխարհային պահանջարկի ամենաուժեղ անկումն է կանխատեսում

© Дмитрий Рогулин/ТАСС

2020 թվականին գազի համաշխարհային պահանջարկը կարող է ընկնել 4 տոկոսով կամ 150 միլիարդ խորանարդ մետրով, որն ամենամեծ անկումը կլինի գազի շուկայի պատմության մեջ: Այս մասին ասվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) գնահատակի մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա սպառման տարեկան ամենամեծ անկումը կլինի 20-րդ դարի երկրորդ կեսին բնական գազի շուկայի ձևավորումից ի վեր»,- նշվում է զեկույցում:

Ակնկալվում է, որ գազի պահանջարկն աստիճանաբար կվերականգնվի 2021 թվականին՝ ցածր գների և տնտեսական գործունեության վերսկսման շնորհիվ: «Սակայն 2020-ի ճգնաժամի հետևանքները մինչև 2025 թվականը տարեկան 75 միլիարդ խորանարդ մետր գազի կորստի կհանգեցնեն, ինչը համապատասխանում է պահանջարկի բարձրացմանը 2019 թվականին»,- նշում են ԷՄԳ-ի վերլուծաբանները:

Հետագայում՝ մինչև 2025 թվականը, գազի պահանջարկի տարեկան միջինում 1.5 տոկոս աճ է սպասվում: Պահանջարկի աճի հիմնական շարժիչը կլինի արդյունաբերությունը, որին բաժին կընկնի լրացուցիչ պահանջարկի մինչև 40 տոկոսը: Արդյունաբերության կողմից գազի սպառումը կաճի միջինում տարեկան 2.5 տոկոսով: Ընդ որում, երկրների շարքում գազի պահանջարկի ամենաուժեղ աճը կնկատվի Չինաստանում: 2019-2025 թվականների ընթացքում այս երկիրը տարեկան ավելի քան 130 միլիարդ խորանարդ մետր գազի սպառման աճ ցույց կտա:

Ինչ վերաբերում է կապույտ վառելիքի մատակարարմանը, ապա ակնկալվում է, որ Ռուսաստանը 2019-2025 թվականների ընթացքում կդառնա շուկայում առաջարկի աճի երկրորդ մեծ աղբյուրը: Առաջին տեղը կզբաղեցնի ԱՄՆ-ն: Նշված ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությանը բաժին կընկնի գազի համաշխարհային արտադրության աճի մեկ հինգերորդից ավելին:

Ընդ որում, ԱՄՆ-ում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2025 թվականը կգերազանցի 1 տրիլիոն խորանարդ մետրը՝ 2019-2025 թվականների ընթացքում տարեկան աճելով 1.2 տոկոսով: «Արդյունահանման լրացուցիչ ծավալները հիմնականում անհրաժեշտ են գազի հեղուկացման ոլորտում արտահանման նոր հնարավորությունների ապահովման համար, որոնք շահագործման կհանձնվեն առաջիկա տարիներին»,- նշում են ԷՄԳ-ի փորձագետները:

Գործակալության տվյալներով՝ հեղուկացված բնական գազի առևտրի ծավալը հունվար-մայիս ամիսներին աճել էր 8.5 տոկոսով: Այս աճի երկու երրորդը բաժին է ընկնում Եվրոպային:

Չնայած գազի պահանջարկի անկմանը՝ 2020 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում հեղուկացված բնական գազի Եվրոպա ներմուծումը տարեկան աճել է ավելի քան 20 տոկոսով՝ մինչև 60 միլիարդ խորանարդ մետր: Ընդ որում, ԱՄՆ-ն դարձել է հեղուկացված բնական գազի՝ Եվրոպա մատակարարումների ամենամեծ աղբյուրը՝ առաջ անցնելով Քաթարից և Ռուսաստանից: Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում ՀԲԳ-ի եվրոպական ներմուծման ավելի քան 25 տոկոսը: Ընդ որում, ավանդական խողովակատար մատակարարների ներմուծումը նվազել է. Ռուսաստանից և Հյուսիսային Աֆրիկայից մատակարարումները նվազել են մոտ 25 տոկոսով, իսկ Նորվեգիայից՝ տարեկան կտրվածքով 4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին Եվրոպայում գազի մատակարարումը (ՀԲԳ-ի և խողովակատար) նվազել է 9 տոկոսով:

Մինչև 2025 թվականը ԷՄԳ-ն կանխատեսում է, որ համաշխարհային ՀԲԳ-ի առևտուրը կհասնի տարեկան 585 միլիարդ խորանարդ մետրի՝ 2019-ի համեմատ աճելով 21 տոկոսով: Աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն Ասիայի զարգացող շուկաները, առաջին հերթին՝ Չինաստանը և Հնդկաստանը, իսկ Միացյալ Նահանգներին բաժին կընկնի մատակարարման աճի գրեթե ամբողջ աճը:

«Ակնկալվում է, որ ՀԲԳ ի առևտրի ծավալը կաճի ավելի դանդաղ տեմպերով, քան հեղուկացման կարողությունների մեծացումը՝ դրանով իսկ սահմանափակելով ռիսկը, որ կանխատեսվող ժամանակահատվածում պահանջարկը կգերազանցի առաջարկը»,- նշվում է ակնարկում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: