ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դիմել է Սենատին՝ կոչ անելով ընդլայնել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դիմել է Սենատի՝ օտարերկրյա գործողությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով Asbarez-ին:

ANCA-ի՝ պետական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, դիմելով Ենթահանձնաժողովին, որը կազմում է 2021թ. ֆիսկալային տարվա օտարերկրյա օգնության վերաբերյալ օրինագծի իր տարբերակը, ընդգծել է այն կարևոր դերակատարումը, որը Միացյալ Նահանգները կարող է ունենալ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացման հարցում:

«Մենք Ենթահանձնաժողովի անդամներին խնդրում ենք Վարչակազմին խրախուսել Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթում առնվազն քսանհինգ միլիոն դոլար ներառել և այդպիսով օգնել կառավարությանը հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած երկարաժամկետ տնտեսական հետևանքները»,-նշել է Երիմյանը՝ հիշեցնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերի մասին:

Երիմյանն իր խոսքում ընդգծել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորման կարևորությունը:

«ԱՄՆ-ի՝ Արցախին օգնության ծրագիրը շատ փոքր ծախս է, սակայն դա ԱՄՆ-ի կողմից ահռելի ներդրում է խաղաղության հարցում»,- ընդգծել է Երիմյանը:

Բացի այդ, ANCA-ն ԱՄՆ-ից Հայաստանի համար 90 մլն դոլար օգնություն է խնդրել՝ զուգահեռ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին որպես ռազմական օգնություն անհամեմատ ավելի մեծ գումար հատկացնելու առնչությամբ: Խոսքը Բաքվին հարյուր միլիոն դոլարանոց օգնության փաթեթի մասին է: Ըստ Երիմյանի՝ Վաշինգտոնը կամ պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, կամ էլ պետք է հավասարեցնի Հայաստան և Ադրբեջան ուղարկվող յուրաքանչյուրը դոլարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: