ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության  կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը):

Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: