Հայկ Քոթանջյան. Իշխանության փոխանցման սխալներից քաղվող դասերը՝ փոփոխվող աշխարհակարգի համատեքստում
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 8-ին «Գոլոս Արմենիի» թերթում քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախկին պետ-Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Հայկ Քոթանջյանի հեղինակած «Իշխանության փոխանցման սխալներից քաղվող դասերը՝ փոփոխվող աշխարհակարգի համատեքստում» հոդվածը:
Երբ համաճարակի գագաթնակետը հաղթահարված կլինի, Հայաստանն անխուսափելիորեն ձեռք կբերի վերանայված քաղաքական օրակարգ՝ ուղղված երկսուբյեկտ հայկական ազգային պետականության կայուն ժողովրդավարական զարգացմանը, որն իր նորարարական ռեսուրսները քաղելու է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունից: Ընդ որում, իրականությունն այն է, որ հենց հիմա է հայկական հասարակության մեջ հատուկ պահանջարկ վայելում այն հարցը, թե ինչ է մեզ սպասվում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Այդ մասին բարձրաձայնում են փորձագետները, ԶԼՄ-ներն ու սոց ցանցերը, լայն հանրությունը:
Այդ հարցն անհրաժեշտ է դարձնում գիտակցել իշխանության նոր տրանզիտի (այսուհետ՝ փոխանցման(խմբ.)) մարտահրավերները, որը կոչված է լինելու հայկական պետականաշինության մեջ ներդնել առնվազն ոչ ավանդական և արդյունավետ ինստիտուցիոնալ լուծումներ: Իշխանության փոխանցման արդյունավետ մոդելների բարդ և համակարգային փնտրտուքով այժմ զբաղվում են շատ երկրների քաղաքական էլիտաներ: Նման փնտրտուքի ականատես ենք լինում Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլ մեծ ու փոքր երկրներում: Իշխանության փոխանցման արդյունավետ ուղիների որոնման մեջ բացառիկ կարևորություն է տրվում գիտական-փորձագիտական հանրույթին: Հենց նրանց ռազմավարական վերլուծությունների և խորհրդատվության հիման վրա են մշակում աշխարհակարգի կերպափոխման գործընթացում արդյունավետ կերպով ներգրավվելու իրենց ծրագրերը վերոնշյալ ռազմավարական որոշումների կայացմամբ զբաղվող ազգային և միջազգային կենտրոնները:
Նման նորարարական լուծումների համաժամանակյա որոնումը Հայաստանում պետք է դառնա բարձր որակավորում ունեցող փորձագետներից կազմված պրոֆեսիոնալ պետականագետների խմբի կարևորագույն տեսական և կիրառական խնդիրը: Այդ մասնագետները պետք է ներգրավվեն, առաջին հերթին, քաղաքագիտության, էկոնոմիկայի և ֆինանսների, իրավունքի, ռազմական-անվտանգային քաղաքականության, կիբերտարածության ռեսուրսների կառավարման և մշակույթի ոլորտներից: Նրանց խնդիրն է լինելու մշակել իշխանության նոր փոխանցման ռազմավարությունն ու ծրագիրը՝ ուղղված Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գործընթացների արդյունավետ կառավարմանը՝ գործող իշխանության կուրսի փոխարեն, որը կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանի ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակի մարտահրավերներին արձագանքում է փորձի և սխալի մեթոդների ինքնաբուխ փորձարկումներով:
Հայաստանի և ողջ աշխարհի հայության համար այդ կենսական կարևորություն ունեցող հարցի արդյունավետ լուծման համար կարևոր դեր կարող է խաղալ ոչ վաղ անցյալի միջազգային պրակտիկայում իշխանության փոխանցման դասերի վերարժեվորումը:
Նորագույն ժամանակներում աշխարհակարգի ֆունդամենտալ փոփոխության գործընթացում իշխանության փոխանցման դասերի մեջ ժամանակակից ռազմավարական վերլուծաբանները հատուկ ուշադրություն են հատկացնում ԽՍՀՄ վերակառուցմանը: Դա բացատրվում է նաև երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո միջազգային հարաբերությունների համակարգի կառուցման, ինչպես նաև պետություններում և նրանց նոր միություններում իշխանության և ռեժիմի տարանցման ծավալված փնտրտուքով՝ «սառը պատերազմում հաղթանակի և պարտության սինդրոմից» հետո:
Վերջերս ի պատասխան Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացում հաղթանակ-պարտությունն ուսումնասիրող գործընկերոջս հարցին՝ վերաբերող ԽՍՀՄ վերակառուցման գործընթացում իշխանության-ռեժիմի փոխանցման ընթացքում «սարսափելի արտակարգության» ժամանակ պետական կառավարման ձախողման ռազմավարական գիտակցությանը, ես անհրաժեշտ համարեցի ուշադրություն դարձնել անցյալի դասերի այն գնահատականներին, որ տվել են Ռուսաստանի և ԱՄՆ առաջատար պետականագետները Մոսկվայում ԽՍՀՄ և Վրաշավյան պակտի փլուզումից հետո:
Այսպիսով, անդրադառնանք աշխարհակարգի ֆունդամենտալ կերպափոխումների գործընթացում իշխանության փոխանցման դասերին: 1991թ-ի վերջին Մոսկվայում ՌԴ նախագահին կից գործող Պետական Կառավարման Ռուսական Ակադեմիայի հովանու ներքո հավաքագրվել էր ռազմավարական վերլուծաբան-պետականագետների խումբ Մոսկվայի, Յելի և Հարվարդի համալսարաններից՝ Վերակառուցման առաջին արդյունքների վերաբերյալ մտագրոհ անցկացնելու համար (ես ներգրավվել եմ որպես ՌԴ նախագահին կից գործող Կառավարման ռուսական ակադեմիայի երիտասարդ ավագ գիտաշխատող և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների տեսության և մոդելավորման ասոցիացիայի գիտական քարտուղար (ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Էդուարդ Սկակունովի ղեկավարությամբ):
Գիտակցելով ԽՍՀՄ սարսափելի քայքայմանը վերջնական գնահատական տալու գերզգայունությունը՝ համակարգագետ քաղաքագետները, դիստանցավորվելով հնարավոր կուսակցական, քաղաքական նախասիրություններից, լինելով «արմատներով կիբերնետիկայից եկող քաղաքագետներ», անհրաժեշտ համարեցին դիմել կառավարման ընդհանուր տեսության աբստրակտ հիմքերին (տեսական կիբերնետիկային): ԽՍՀՄ փոխակերպման տապալման այդ ընդհանրացված և նուրբ գնահատականի հիմքում պետականագետ-քաղաքագետները դրեցին անհրաժեշտ բազմազանության սկզբունքը, որի հեղինակը տեսական կիբերնետիկայի հայրերից մեկն է՝ բարդ համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանացի հետազոտող Ուիլյամ Ռոսս Էշբին:
Արդյունքում, ի դեմս ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի՝ ԽՍՀՄ նախագահի ռազմավարական որոշումների կայացման կենտրոնի կողմից պետության կառավարման ձախողման նուրբ գնահատականը հետևյալ տեսքը ստացավ: Ձախողումը պայմանավորված էր նրանով, որ Գորբիի անհրաժեշտ բազմազանության (արտակարգ մարտահրավերների պայմաններում պետության կառավարման սուբյեկտի ինտելեկտուալ բազմազանությունը) չափը չէր համապատասխանում կառավարման օբյեկտի բազմազանության (փոխակերպվող ԽՍՀՄ-ի) չափին և լուծվող խնդիրների (պետություն-հասարակություն վերակառուցմանը) բարդությանը:
Մեծ տարբերության համար, կրկին կուսակցական, քաղաքական նախասիրություններից դիստանցավորման դեպքում, դիտարկվել է ՉԺՀ-ում իշխանության ռազմավարական փոխանցման մեկնարկը, որն իրականացվում էր Դեն Սյաուպինի ղեկավարության ներքո (նա երբեք երկրի ղեկավարի պաշտոն չի զբաղացրել, բայց եղել է Չինաստանի փաստացի ղեկավարը 1970-ականներից): Միաժամանակ, նրա ինտելեկտուալ բազմազանությունը չինական պետության-հասարակության համակարգային կերպափոխման գործընթացի կառավարման առաջատար սուբյեկտի դերում գնահատվել է որպես բավարար՝ արտակարգ կառավարման օբյեկտի բազմազանության չափին (ՉԺՀ-ի) և մարտահրավերների և լուծման ենթակա խնդիրների բարդությանը (սոցիալիստական պետության համակարգային մոդեռնիզացիան՝ հաշվի առնող չինական հասարակության ազգային յուրահատկությունները):
Արդյունքում, մենք պետականագետ գործընկերների հետ միասին վերահաստատել ենք Էշբիի անհրաժեշտ բազմազանության սկզբունքի, որը կառավարման ունիվերսալ օրենք է, կիրառման նպատակահարմարությունը՝ ներկայիս մեր ազգային պետականությանը սպառնացող արտակարգ փուլում Հայաստանի Հանրապետության արդյունավետ կառավարումը գնահատելիս:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 3,09 կմ/ժ