ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկ Քոթանջյան. Իշխանության փոխանցման սխալներից քաղվող դասերը՝ փոփոխվող աշխարհակարգի համատեքստում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 8-ին «Գոլոս Արմենիի» թերթում քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախկին պետ-Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Հայկ Քոթանջյանի հեղինակած «Իշխանության փոխանցման սխալներից քաղվող դասերը՝ փոփոխվող աշխարհակարգի համատեքստում» հոդվածը:

Երբ համաճարակի գագաթնակետը հաղթահարված կլինի, Հայաստանն անխուսափելիորեն ձեռք կբերի վերանայված քաղաքական օրակարգ՝ ուղղված երկսուբյեկտ հայկական ազգային պետականության կայուն ժողովրդավարական զարգացմանը, որն իր նորարարական ռեսուրսները քաղելու է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունից: Ընդ որում, իրականությունն այն է, որ հենց հիմա է հայկական հասարակության մեջ հատուկ պահանջարկ վայելում այն հարցը, թե ինչ է մեզ սպասվում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Այդ մասին բարձրաձայնում են փորձագետները, ԶԼՄ-ներն ու սոց ցանցերը, լայն հանրությունը:

Այդ հարցն անհրաժեշտ է դարձնում գիտակցել իշխանության նոր տրանզիտի (այսուհետ՝ փոխանցման(խմբ.)) մարտահրավերները, որը կոչված է լինելու հայկական պետականաշինության մեջ ներդնել առնվազն ոչ ավանդական և արդյունավետ ինստիտուցիոնալ լուծումներ: Իշխանության փոխանցման արդյունավետ մոդելների բարդ և համակարգային փնտրտուքով այժմ զբաղվում են շատ երկրների քաղաքական էլիտաներ: Նման փնտրտուքի ականատես ենք լինում Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլ մեծ ու փոքր երկրներում: Իշխանության փոխանցման արդյունավետ ուղիների որոնման մեջ բացառիկ կարևորություն է տրվում գիտական-փորձագիտական հանրույթին: Հենց նրանց ռազմավարական վերլուծությունների և խորհրդատվության հիման վրա են մշակում աշխարհակարգի կերպափոխման գործընթացում արդյունավետ կերպով ներգրավվելու իրենց ծրագրերը վերոնշյալ ռազմավարական որոշումների կայացմամբ զբաղվող ազգային և միջազգային կենտրոնները:

Նման նորարարական լուծումների համաժամանակյա որոնումը Հայաստանում պետք է դառնա բարձր որակավորում ունեցող փորձագետներից կազմված պրոֆեսիոնալ պետականագետների խմբի կարևորագույն տեսական և կիրառական խնդիրը: Այդ մասնագետները պետք  է ներգրավվեն, առաջին հերթին, քաղաքագիտության, էկոնոմիկայի և ֆինանսների, իրավունքի, ռազմական-անվտանգային քաղաքականության, կիբերտարածության ռեսուրսների կառավարման և մշակույթի ոլորտներից: Նրանց խնդիրն է լինելու մշակել իշխանության նոր փոխանցման ռազմավարությունն ու ծրագիրը՝ ուղղված Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գործընթացների արդյունավետ կառավարմանը՝ գործող իշխանության կուրսի փոխարեն, որը կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանի ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակի մարտահրավերներին արձագանքում է փորձի և սխալի մեթոդների ինքնաբուխ փորձարկումներով:

Հայաստանի և ողջ աշխարհի հայության համար այդ կենսական կարևորություն ունեցող հարցի արդյունավետ լուծման համար կարևոր դեր կարող է խաղալ ոչ վաղ անցյալի միջազգային պրակտիկայում իշխանության փոխանցման դասերի վերարժեվորումը:

Նորագույն ժամանակներում աշխարհակարգի ֆունդամենտալ փոփոխության գործընթացում իշխանության փոխանցման դասերի մեջ ժամանակակից ռազմավարական վերլուծաբանները հատուկ ուշադրություն են հատկացնում ԽՍՀՄ վերակառուցմանը: Դա բացատրվում է նաև երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո միջազգային հարաբերությունների համակարգի կառուցման, ինչպես նաև պետություններում և նրանց նոր միություններում իշխանության և ռեժիմի տարանցման ծավալված փնտրտուքով՝ «սառը պատերազմում հաղթանակի և պարտության սինդրոմից» հետո:

Վերջերս ի պատասխան Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացում հաղթանակ-պարտությունն ուսումնասիրող գործընկերոջս հարցին՝ վերաբերող ԽՍՀՄ վերակառուցման գործընթացում իշխանության-ռեժիմի փոխանցման ընթացքում «սարսափելի արտակարգության» ժամանակ պետական կառավարման ձախողման ռազմավարական գիտակցությանը, ես անհրաժեշտ համարեցի ուշադրություն դարձնել անցյալի դասերի այն գնահատականներին, որ տվել են Ռուսաստանի և ԱՄՆ առաջատար պետականագետները Մոսկվայում ԽՍՀՄ և Վրաշավյան պակտի փլուզումից հետո:

Այսպիսով, անդրադառնանք աշխարհակարգի ֆունդամենտալ կերպափոխումների գործընթացում իշխանության փոխանցման դասերին: 1991թ-ի վերջին Մոսկվայում ՌԴ նախագահին կից գործող Պետական Կառավարման Ռուսական Ակադեմիայի հովանու ներքո հավաքագրվել էր ռազմավարական վերլուծաբան-պետականագետների խումբ Մոսկվայի, Յելի և Հարվարդի համալսարաններից՝ Վերակառուցման առաջին արդյունքների վերաբերյալ մտագրոհ անցկացնելու համար (ես ներգրավվել եմ որպես ՌԴ նախագահին կից գործող Կառավարման ռուսական ակադեմիայի երիտասարդ ավագ գիտաշխատող և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների տեսության և մոդելավորման  ասոցիացիայի գիտական քարտուղար (ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Էդուարդ Սկակունովի ղեկավարությամբ):

Գիտակցելով ԽՍՀՄ սարսափելի քայքայմանը վերջնական գնահատական տալու գերզգայունությունը՝ համակարգագետ քաղաքագետները, դիստանցավորվելով հնարավոր կուսակցական, քաղաքական նախասիրություններից, լինելով «արմատներով կիբերնետիկայից եկող քաղաքագետներ», անհրաժեշտ համարեցին դիմել կառավարման ընդհանուր տեսության աբստրակտ հիմքերին (տեսական կիբերնետիկային): ԽՍՀՄ փոխակերպման տապալման այդ ընդհանրացված և նուրբ գնահատականի հիմքում պետականագետ-քաղաքագետները դրեցին անհրաժեշտ բազմազանության սկզբունքը, որի հեղինակը տեսական կիբերնետիկայի հայրերից մեկն է՝ բարդ համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանացի հետազոտող Ուիլյամ Ռոսս Էշբին:  

Արդյունքում, ի դեմս ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի՝ ԽՍՀՄ նախագահի ռազմավարական որոշումների կայացման կենտրոնի կողմից պետության կառավարման ձախողման նուրբ գնահատականը հետևյալ տեսքը ստացավ: Ձախողումը պայմանավորված էր նրանով, որ Գորբիի անհրաժեշտ բազմազանության (արտակարգ մարտահրավերների պայմաններում պետության կառավարման սուբյեկտի ինտելեկտուալ բազմազանությունը) չափը չէր համապատասխանում կառավարման օբյեկտի բազմազանության (փոխակերպվող ԽՍՀՄ-ի) չափին և լուծվող խնդիրների (պետություն-հասարակություն վերակառուցմանը) բարդությանը:

Մեծ տարբերության համար, կրկին կուսակցական, քաղաքական նախասիրություններից դիստանցավորման դեպքում, դիտարկվել է ՉԺՀ-ում իշխանության ռազմավարական փոխանցման մեկնարկը, որն իրականացվում էր Դեն Սյաուպինի ղեկավարության ներքո (նա երբեք երկրի ղեկավարի պաշտոն չի զբաղացրել, բայց եղել է Չինաստանի փաստացի ղեկավարը 1970-ականներից): Միաժամանակ, նրա ինտելեկտուալ բազմազանությունը չինական պետության-հասարակության համակարգային կերպափոխման գործընթացի կառավարման առաջատար սուբյեկտի դերում գնահատվել է որպես բավարար՝ արտակարգ կառավարման օբյեկտի բազմազանության չափին (ՉԺՀ-ի)  և մարտահրավերների և լուծման ենթակա խնդիրների բարդությանը (սոցիալիստական պետության համակարգային մոդեռնիզացիան՝ հաշվի առնող չինական հասարակության ազգային յուրահատկությունները):

Արդյունքում, մենք պետականագետ գործընկերների հետ միասին վերահաստատել ենք Էշբիի անհրաժեշտ բազմազանության սկզբունքի, որը կառավարման ունիվերսալ օրենք է, կիրառման նպատակահարմարությունը՝ ներկայիս մեր ազգային պետականությանը սպառնացող արտակարգ փուլում Հայաստանի Հանրապետության արդյունավետ կառավարումը գնահատելիս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: