Արցախի իշխանությունները հետևողական կերպով հետամուտ են լինելու Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցմանը
28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ ՝ Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ:
«Առաջին հարվածն իր վրա ընդունեց Շահումյանի շրջանը։ Բազմակի անգամ գերազանցելով կենդանի ուժի և զինտեխնիկայի թվով՝ ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվեց զավթել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, որից հետո նրանք ձեռնամուխ եղան էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսան հայ խաղաղ բնակչության նկատմամբ։
Փրկվելու համար մարդիկ ստիպված էին լեռնային արահետներով հասնել Մարտակերտի շրջան՝ ճանապարհին ենթարկվելով ադրբեջանական զինյալների հարձակումներին։ Շահումյանի շրջանի բնակիչների վկայությունների համաձայն՝ խաղաղ բնակիչների շարասյունը գտնդակոծման էր ենթարկվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներից։ Խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումը դիտավորյալ բնույթ էր կրում և միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ որքան հնարավոր է շատ մարդ սպանել։ Հենց այդ անմարդկային կերպով ադրբեջանական կողմը փորձում էր 1992 թ. ձմռանը և գարնանը կրած սեփական ռազմական պարտությունների վրեժը լուծել խաղաղ բնակչությունից։
Ադրբեջանական զինված կազմավորումների կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունների արդյունքում շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր ոչնչացվեցին և թալանվեցին, ավելի քան 20 հազար հայեր դարձան ներքին տեղահանվածներ և փախստականներ, մի քանի հարյուրը կանխամտածված կերպով սպանվեցին կամ անհայտ կորան։
Իրականացնելով պատերազմական հանցագործություններ և ահաբեկելով քաղաքացիական բնակչությանը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին կոտրել արցախցիների կամքը, ովքեր ձգտում էին պաշտպանել իրենց կյանքի, ինքնորոշման և անկախության իրավունքը։ Սակայն ադրբեջանական կողմի վայրագությունները միայն ամրապնդել են արցախցիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, իդեալները և իրավունքները: Ադրբեջանական ագրեսիան ետ մղելու և անվտանգ սահմաններ ապահովելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի հետագա գործողությունները պայմանավորված էին հանրապետությունն ու բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Առ այսօր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում անօրինական բնակեցման և բնիկ հայ բնակչության ներկայության հետքերի ոչնչացման քաղաքականություն իրականացնել:
Արցախի Հանրապետության իշխանությունները հետևողական կերպով հետամուտ են լինելու Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցմանը: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման առանցքային տարրերից մեկն է»,-նշված է մեկնաբանությունում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0 կմ/ժ