ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին:  Այն շրջանակային համաձայնագիր է, որի առաջին հոդվածով  կարգավորվում են օժանդակության համաձայնագրերը: «Հիմնականում դրամաշնորհային համաձայնագրեր և ընդամենը մեկ վարկային համաձայնագիր է ներառում, որը տրամադրվելու է հայ-գերմանական ֆոնդին՝ «Վերաֆինանսավորման գիծ» ծրագրի շրջանակում: Այն տրամադրվում է ԿԲ-ի և Հայ-գերմանական հիմնադրամի միջոցով բանկային համակարգի վարկավորման համար: Համաձայնագրի մյուս մասով կարգավորվում են միջոցների հասանելության ժամկետները: Այն բոլոր համաձայնագրերը, որոնք շրջանակային համաձայնագրի կարգավորման առարկա են, պետք է ստորագրվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ միջոցների հասանելիության վերջնաժամկետը կլինի 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Կարգավորվում են նաև հարկերի հետ կապված հարաբերությունները, հարկային որոշակի արտոնություններ է նախատեսվում այդ ծրագրերի շրջանակում: ԱԺ վավերացումից հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, այն ստացել է ՍԴ դրական եզրակացությանը: Հայրապետյանի խոսքով՝ եթե շրջանակային համաձայնագիրը վավերացվում է, ապա նրա մեջ ենթադրվող մյուս համաձայնագրերի մասով անհրաժեշտություն չկա նորից գալ ԱԺ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: